«Էդ Բալայանը, ի՞նչ է՝ լուսնի՞ց է իջել, մարդիկ գոռում են, ճչում են, որ գումար չունեն հետ վերադառնալու»

«Սիրիահայերը, չմասնակցելով ընդհանուր քաղաքական անցուդարձին, այդ երկրում այնպիսի հարաբերություններ ունեն, որ ով էլ գա իշխանության՝ հայերի հետ նորմալ հարաբերություններ է ունենալու»,- այսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ նման տեսակետ հայտնեց ԱԺ ՀՀԿ խմբակցության պատգամավոր Լեռնիկ Ալեքսանյանը։

Նա նկատեց, որ, թեև մեր երկրի բյուջեն շատ փոքր է, բայց իշխանություններն ամեն ինչ անում են, որ Սիրիայի հայկական համայնքին հրավիրեն Հայաստան՝ ֆիզիկական ոչնչացումից փրկելու։

«Պետք է հնարավորություններ ստեղծել, որովհետև ոչ մեկը չի կարող ասել, որ պատերազմը շուտ կպրծնի: Գիտեմ, որ իշխանությունները հենց այդպես էլ անում են, որ փորձեն փրկել մարդկանց ֆիզիկական ոչնչացումից, բոլոր նրանց, ովքեր ուզում են գալ Հայաստան, իշխանություններն ընդունում են: Իսկ թե ինչու շատ հոսքով չեն գալիս, կան մարդիկ, որոնք այնտեղ ունեցվածք ունեն, սպասում են, որ այդ ամենը կվերջանա, եթե երկարի, նրանց հոսքն ավելի կշատանա»,- նշեց ՀՀԿ-ական պատգամավորը:

Ի պատասխան լրագրողներից մեկի այն դիտարկմանը, թե Արտաքին գործերի նախարարությունն ասում է, որ սիրիահայությանն օգնություն ցուցաբերելու հարցը նախարարությունում չի քննարկվում, Լ. Ալեքսանյանը նկատեց, որ այդ հարցը ոչ թե Արտաքին գործերի, այլ Սփյուռքի նախարարությունում պետք է քննարկվի և քննարկվում է։

Ասուլիսին ներկա մեկ այլ  բանախոս՝ Գուրգեն Եղիազարյանն էլ նշեց, որ բախտի քմահաճույքին մի ամբողջ սիրիահայություն ենք թողել, «մենք ենք այդ մարդկանց տերը». «Էդ Բալայանը, ի՞նչ է՝ լուսնի՞ց է իջել, մարդիկ գոռում են, ճչում են, որ գումար չունեն հետ վերադառնալու, անուն-ազգանունով, նկարներով մարդիկ խնդրում են օգնություն»:

Մանրամասները՝ 168.am-ի տեսանյութում։

 

Տեսանյութեր

Լրահոս