Որտեղ են պահվում բառերը
Մեզանից շատերի համար բառերը լսելը շատ հեշտ է: Սակայն մեզ համար բարդ է հասկանալ, թե ինչ նյարդային բարդ գործընթացներ են կատարվում բառի, խոսքի, դրա արտահայտման ընթացքում:
Scintificamerican.com կայքը գրում է, որ նախկինում կատարված հետազոտությունները բացահայտել են ուղեղի որոշակի հատվածներ, որոնք մշակում են բառերի նշանակությունը: Այն հայտնի է՝ որպես սեմանտիկ համակարգ: Սակայն այդպիսի հետազոտությունները հիմնականում կենտրոնացել են որոշակի տարբերությունների վրա, ինչպես, օրինակ, աբստրակտ և կոնկրետ բառերը, կամ հայտնաբերել են տարբեր հատվածներ, որոնք պատասխանատու են բառերի փոխկապակցված խմբերի համար, ինչպես, օրինակ՝ մթերքը: Այժմ Կալիֆոռնիայի համալսարանի գիտնականները կազմել են ամբողջական քարտեզ, որը ներկայացնում է, թե ուղեղի որ հատվածում են գտնվում բառերը:
Հետազոտողները ռադիոյով հեռարձակվող երկու ժամ տևողությամբ հաղորդում են միացրել հետազոտությանը մասնակցող յոթ անձանց համար, ապա հատուկ սարքի միջոցով գրանցել են նրանց ուղեղի ակտիվությունը: Հետագայում վերլուծության ենթարկելով այդ ակտիվությունը՝ նրանք մանրամասն քարտեզ են կազմել, թե յուրաքանչյուր անձի դեպքում որտեղ են գտնվում բառերը: Այս մոտեցումը տարբերվում է ստանդարտ հետազոտություններից, որտեղ տարբեր մասնակիցների ակտիվությունը միջինացված է՝ դիտարկելու համար նմանությունների խմբի շրջանակներում, սակայն այս դեպքում անուշադրության են մատնվում անհատների տարբերությունները:
Քարտեզներն ընդգրկում են ուղեղի հատվածները, որոնք հսկում են ճանաչողական ֆունկցիաները: Յուրաքանչյուր բառ հայտնվում է տարբեր հատվածներում, և յուրաքանչյուր հատված պարունակում է նմանատիպ բառերի խումբ: Որոշ հատվածներ ընտրողաբար արձագանքում են բառերին, որոնք, օրինակ, կապված են մարդկանց հետ, այն դեպքում, երբ մյուսներն արձագանքում են թվերին և տեղանուններին: Ջեք Գալենթը, ում ղեկավարած լաբորատորիայում անցկացվել է հետազոտությունը, նշել է, որ սա ավելի ինֆորմատիվ ճանապարհ է, ավելի ընդհանրական: Առանձին անհատների քարտեզները նման էին միմյանց, բայց նույնական չէին:
Հետազոտողները ստեղծել են վիճակագրական գործիք, որը նրանց հնարավորություն է տվել մշակել ընդհանուր «քարտեզ». հետազոտության արդյունքում նրանք հանգել են եզրակացության, որ ուղեղի ֆունկցիոնալ որոշակի հատվածներ նույնն են բոլոր մասնակիցների մոտ: Զարգացնելու դեպքում այս ազդեցությունն ուղեղի վրա նվազագույնի հասցնելու համար:
Նյութը հրապարակման պատրաստեց 168.am-ը