Բաժիններ՝

10 լավագույն յուղերը կնճիռների դեմ

All-4-woman.ru կայքը գրում է, որ բնական յուղերը մի ժամանակ եղել են գեղեցկության և երիտասարդության աղբյուր։ Դրանք օգտագործում էին մաշկի, մազերի և եղունգների խնամքի համար։ Հետագայում դրանց փոխարինելու եկավ քիմիական կոսմետիկան, որ կարող է օգնել ազատվել փոքր կնճիռներից, բայց մաշկին փայլ է տալիս։ Դրանցով կարելի է նույնիսկ մաքրել կոսմետիկան։

Դեմքի կնճիռների դեմ պայքարող յուղեր

Տարիքի հետ առաջացող կնճիռների խնդրին բախվում է յուրաքանչյուր կին։ Առաջին կնճիռները բավական շուտ կարող են հայտնվել։ Որքան շուտ սկսեք պայքարել դրանց դեմ, այնքան մեծ է մաշկը թարմ և խնամված պահելու հնարավորությունը։

1. Գերչակի յուղ։ Ամենաարդյունավետ և հասանելի միջոցներից մեկը գերչակի յուղն է։ Բոլոր դեղատներում ազատ վաճառվող այս յուղը հրաշալի հատկություններ ունի։ Այն 90 տոկոսով բաղկացած է թթվից, որը պայքարում է միմիկայի հետևանքով առաջացող կնճիռների դեմ, սնում է դեմքի չոր մաշկը։ Պարբերաբար օգտագործման արդյունքը նկատելի է արդեն մեկ ամիս անց։

Օգտագործման եղանակը։ Այս յուղի մեջ կարելի է նաև այլ յուղեր ավելացնել։ Մատների նուրբ շարժման միջոցով այն քսեք մաշկին։ Կրկնեք սա ամեն օր մեկ ամսվա ընթացքում։

117

2.Ժոժոբայի յուղ։ Այս միջոցը կարող է պայքարել նույնիսկ ձևավորված կնճիռների դեմ և հատկապես արդյունավետ կլինի մեծ և շատ չոր մաշկի դեպքում։ Վիտամին E-ի պարունակության շնորհիվ ժոժոբայի յուղը մաշկը պաշտպանում է ազատ ռադիկալներից, իսկ ամինաթթուները նպաստում են մաշկի էլաստիկությանը։

Օգտագործման եղանակը։ Այս յուղն օգտագործվում է և որպես դիմակ, և սնուցող կրեմի փոխարեն։

873514e130e46a244b5aae0b135db01f_xl

3. Կակաոյի յուղ։ Այս յուղը մաշկի համար անհրաժեշտ բազմաթիվ օգտակար հանքանյութեր ու վիտամիններ է պարունակում։ Դրանք կանխարգելում են կնճիռների առաջացումը։

Օգտագործման եղանակը։ Կակաոյի յուղը կարող է փոխարինել սնուցող կրեմին։ Հրաշալի միջոց է քնելուց առաջ։

cacao-butter

4. Խաղողի կորիզի յուղ։ Խաղողի կորիզի մեջ կենտրոնացած են նրա բոլոր դրական հատկանիշները։ Այն հակաօքսիդանտ հատկություն ունի, սնուցում է մաշկը, խոչընդոտում կնճիռների առաջացմանը։

Օգտագործման եղանակը։ Չոր և շատ չոր մաշկի դեպքում կարող եք դրան ավելացնել այլ յուղեր ևս։

78867-1
5. Կոկոսի յուղ։ Այս յուղը մաշկը կապահովի անհրաժեշտ պաշտպանությամբ, լավացնում է մաշկի հետ կապված գործընթացները։ Այն ապահովում է խոնավության անհրաժեշտ մակարդակ։

Օգտագործման եղանակը։ Ռաֆինացված յուղը մաշկին քսեք քնելուց առաջ։

kokos

6. Կտավատի ձեթ։ Սա հրաշալի միջոց է մաշկի համար։

Օգտագործման եղանակը։ Քսեք դեմքի մաշկին՝ բացառությամբ աչքերի, և լվացեք 10 րոպե անց։

67346777

7. Ձիթապտղի յուղ։ Սրանք տարբեր ճարպաթթուներ են պարունակում։ Գերադասելի է օգտագործել ոչ ռաֆինացված տեսակները։

Օգտագործման եղանակը։ Աչքերի հատվածում կարող եք կոմպրես դնել և պահել 10 րոպե։

dzitaptxi juz

8. Դեղձի յուղ։ Աչքերի հատվածում հաճախ օգտագործվում է դեղձի կորիզի յուղը։ Այն հարուստ է ճարպաթթուներով, վիտամիններով և հանքանյութերով։ Այն կօգնի փափկեցնել մաշկը։

Օգտագործման եղանակը։ Յուղն անհրաժեշտ է քսել աչքերի տակի հատվածին։ Դրանք կարելի է քսել հոնքերին և թարթիչներին։

dexci jux

9. Նշի յուղ։ Խոնավեցնում է մաշկը, վերացնում աչքերի տակի սև հատվածները։

Օգտագործման եղանակը։ Յուրաքանչյուր գիշեր քսեք կնճռոտված հատվածներին, կես ժամ անց մաքրեք բամբակով։

nshi yux

10. Չիչխանի յուղ։ Հիմնականում համապատասխանում է չոր և մեծ մաշկի համար։ Այն կարող է վերացնել ոչ միայն նոր առաջացած, այլև խորը կնճիռները։

Օգտագործման եղանակը։ Այս յուղը մաքուր վիճակում չի օգտագործվում։ Յուղի մեջ կարելի է ավելացնել վիտամին E կամ այլ յուղ։

chichxani yux

Նյութը հրապարկման պատրաստեց 168.аm-ը

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս