Բաժիններ՝

Ասպիրին. օգտագործման 6 անսովոր միջոց, որոնց մասին գլխի չեք էլ ընկնում

Ացետիլսալիցիլաթթուն կամ ասպիրինն աշխարհում ամենատարածված դեղամիջոցներից մեկն է։ Այն հայտնի է իր հակաբորբոքային, ցավազրկող հատկություններով։

Ինչպես գրում է steptohealth.ru կայքը, դեռ վաղ ժամանակներից այն օգտագործվում է տարբեր երևույթների դեմ պայքարում, ինչպես, օրինակ, գլխացավերը, մկանային ցավերը և մրսածությունը։ Ասպիրինը համարվում է արյան շրջանառության խանգարման բուժման լավագույն միջոցներից մեկը։

Շատերը չգիտեն, որ ասպիրինը կարելի է օգտագործել ոչ միայն՝ որպես դեղամիջոց, այլև՝ որպես շատ կոսմետիկ և տան խնամքի միջոցների այլընտրանք։

1. Բնական սկրաբ շուրթերի համար։ Իր հատկությունների շնորհիվ ասպիրինը հրաշալի սկրաբ է շուրթերի համար, որը շերտազատում է մահացած մաշկը և պաշտպանում շուրթերի նուրբ մաշկը։

skrab-dlya-gub

Բաղադրիչներ
• 1 թեյի գդալ շագանակագույն շաքար (12.5 գ)
• 1 թեյի գդալ մեղր (7.5 գ)
• 1 թեյի գդալ ձիթապտղի յուղ (5 գ)
• ասպիրինի 2 հաբ
• 6 կաթիլ վիտամին E

Հաբերը մանրացրեք, խառնեք մյուս բաղադրիչների հետ այնպես, որ ստանաք միասեռ զանգված։ Ստացված զանգվածը քսեք շուրթերին, թողեք 5 րոպե, ապա լվացեք տաք ջրով։ Սկրաբն օգտագործեք շաբաթվա ընթացքում մեկ անգամ։

2. Երիտասարդացնող պիլինգ։ Միկրոդերմաբրազիան կամ պիլինգը մաշկի երիտասարդացման արդյունավետ միջոց է, որն օգնում է ազատվել հետքերից և մաշկի մահացած հատվածներից։ Որպես կանոն՝ այսպիսի միջոցներ կարելի է գնել դեղատնից կամ կոսմետիկայի խանութից, սակայն կարող եք նաև ինքներդ այն պատրաստել ասպիրինի հիմքով։

Բաղադրիչներ
• ասպիրինի 5 հաբ
• 2 ճաշի գդալ կիտրոնի հյութ
• 1 ճաշի գդալ կերակրի սոդա

Ապիրինից և կիտրոնի հյութից միասեռ զանգված ստացեք։ Քսեք մաքուր դեմքին և թողեք 20 րոպե։ Դեմքի մաշկը մերսեք շրջանաձև շարժումներով, ապա դեմքը լվացեք սառը ջրով։ Դեմքին մի փոքր սոդա քսեք՝ լիմոնաթթուն չեզոքացնելու համար։ Դեմքը լվացեք սառը ջրով։ Խոնավեցրեք մաշկը: Շաբաթվա ընթացքում երկու անգամ կրկնեք այս գործողությունը։

3. Սկրաբ ոտքերի համար։ Ասպիրինի օգտակար հատկությունները հնարավորություն են տալիս պայքարել մի շարք տարածված խնդիրների դեմ, ինչպիսիք են ոտքերի սունկը, չորությունը և կոշտուկները։

votq

Բաղադրիչներ
• ասպիրինի 5 հաբ
• 1 թեյի գդալ կիտրոնի հյութ
• 1 ճաշի գդալ ջուր

Ասպրինի դեղահաբերը մանրացրեք, խառնեք կիտրոնի հյութի և ջրի հետ։ Քսեք չոր մաշկի վրա և թողեք 30 րոպե։ Ոտքերը լվացեք տաք ջրով և քար օգտագործեք՝ մեռած մաշկը հեռացնելու համար։ Օգտագործեք սա շաբաթվա ընթացքում 3 անգամ։

4. Հետքերը վերացնող և սպիտակեցնող միջոց։ Ացետիլսալիցիլաթթուն՝ ասպիրինի հիմնական բաղադրիչը, հեռացնում է կեղտի և քրտինքի հետքերը՝ վերականգնելով սպիտակ կտորների բնական գույնը։

Բաղադրիչներ
• ասպիրինի 5 հաբ
• ջուր

Ասպիրինն ու ջուրը խառնեք իրար այնպես, որ միասեռ զանգված ստանաք։ Ստացված զանգվածը քսեք քրտինքի հետքերին և թողեք 15 րոպե։ Հագուստը սովորականի նման լվացեք։

5. Միջոց՝ ներս աճած մազերի դեմ։ Իր հատկությունների շնորհիվ ասպիրինը կարող է օգնել ազատվել ներս աճած մազերից։ Նրա հակաբորբոքային հատկությունները կնվազեցնեն կարմրությունը և մազին կօգնեն դուրս գալ։

krem-dlya-nog2

Բաղադրիչներ
• ասպիրինի 5 հաբ
• 1 թեյի գդալ կոկոսի յուղ

Խառնեք երկու բաղադրիչները, ստացված զանգվածը քսեք մաշկին։ Սպասեք 15 րոպե. մաշկը լվացեք տաք ջրով։ Կրկնեք սա ամեն օր, քանի դեռ խնդրից չեք ազատվել։

6. Մաքրող միջոց լոգարանի համար։ Ասպիրինը կարող է նաև հաջողությամբ մաքրել լոգարանը։

Բաղադրիչներ
• ասպիրինի 5 հաբ
• հեղուկ օճառ կամ լվացող միջոց

Խառնեք այս երկու բաղադրիչները, ստացված զանգվածն օգտագործեք լոգարանը մաքրելու համար։ Թողեք 10 րոպե, ապա լվացեք սառը ջրով։

Նյութը հրապարակման պատրաստեց 168.am-ը

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս