Երբ օրգանիզմն օգնություն է կանչում. 15 կարևոր նշան
Mnenra.ru կայքը գրում է, որ մարդու օրգանիզմը զարմանալի կերպով է կառուցված։ Մեր օրգանիզմում միաժամանակ տեղի են ունենում աննկարագրելի քանակի գործընթացներ։ Եվ եթե խափանում է տեղի ունենում, մենք պարտադիր ինչ-որ անսովոր բան ենք զգում։ Սակայն մեզնից շատերը դա անուշադրության են մատնում։ Իրականում, միշտ ավելի լավ և ավելի հեշտ է խնդիրը վերացնել հենց սկզբից, քան հետագայում պայքարել տարբեր բարդությունների դեմ։ Ինչ են նշանակում մեր օրգանիզմի նշանները։
1. Մաշկի չորություն։ Օրգանիզմը վիտամին E-ի պակաս ունի։ Այս վիտամինի պաշար կուտակելու համար սննդակարգ ներառեք ընկույզ, յուղոտ ձուկ և բուսական յուղեր։
2. Մազերի և եղունգների թուլություն։ Այս նշանները խոսում են B խմբի վիտամինների և կալցիումի պակասի մասին։ Դրանք մեծ քանակով պարունակում են հացահատիկները, հացահատիկային շիլաները։
3. Լնդերի արյունահոսություն։ Օրգանիզմը վիտամին C-ի պակաս ունի։ Այս վիտամինը պարունակում են սոխը, սխտորը, մրգերն ու բանջարեղենը։ Կարելի է նաև մասուրի կամ սոճու տերևների եփուկ խմել։
4. Վատ քուն և դյուրագրգռություն։ Այս նշանները խոսում են մագնեզիումի և կալիումի դեֆիցիտի մասին։ Այս միկրոէլեմենտները պարունակվում են ծիրանի չրի, սև սալորի, բազուկի, դեղձից պատրաստված թթու լավաշի մեջ։
5. Ջղաձգումներ գիշերվա ընթացքում։ Սա ևս խոսում է մագնեզիումի և կալիումի անբավարարության մասին։
6. Թեփոտ, չոր մաշկ արմունկի հատվածում։ Սա վիտամին A-ի և C-ի անբավարարության հստակ նշան է։ Այս վիտամինները պարունակվում են նարնջագույն բոլոր մրգերի և բանջարեղենի մեջ՝ գազար, դդում, լոլիկ, դեղձ, ծիրանի չիր։
7. Աղի ուտելու ցանկություն։ Օրգանիզմում վարակ կա կամ սրվել են բորբոքային պրոցեսները։
8. Քաղցր ուտելու ցանկություն։ Կարող է խոսել գաստրիտների կամ լյարդի հետ կապված խնդիրների առկայության մասին։
9. Ոչ աղի և ոչ քաղցր բան ուտելու ցանկություն։ Այս նշանը ևս կարող է խոսել լյարդի հետ կապված խնդրի առկայության մասին։ Այսպիսի մթերքը կարող է օգնել հանգստացնել սպազմը և որովայնը:
10. Ուտելիքն անալի է թվում։ Հնարավոր է՝ ձեզ մոտ դեպրեսիա է։
11. Ուզում եք արևածաղիկ չրթել։ Օրգանիզմին չի բավարարում հակաօքսիդանտների քանակը։
12. Թթու ուտելու ցանկություն։ Օրգանիզմն ինքն է պահանջում այդպիսի մթերքներ, քանի որ նրան լյարդի և լեղապարկի գործունեության խթան է անհրաժեշտ։
13. Դառը ուտելու ցանկություն։ Կարող է խոսել աղեստամոքսային տրակտի խնդիրների մասին։
14. Կծու ուտելու ցանկություն։ Կծուն խթանում է նյութափոխանակությունը, սակայն պետք է օգտագործել չափով և ոչ սոված փորին։
15. Ծովամթերք ուտելու ցանկություն։ Ամենայն հավանականությամբ, խնդիրը յոդի պակասն է։
Նյութը հրապարակման պատրաստեց 168.am-ը