
Մաքրեք դեմքը կոկոսի յուղի և սոդայի միջոցով

Բազմաթիվ քիմիական միջոցներ իրենց բաղադրության մեջ ներառում են այնպիսի տարրեր, որոնք ոչ միայն չեն օգնում, այլև վնասում են մաշկը:
Fithacker կայքն առաջարկում է դիմակի բաղադրատոմս, որն արդյունավետ կերպով կմաքրի դեմքը:
Ավելին՝ այս դիմակը բավական հեշտ է պատրաստվում և բաղկացած է այնպիսի բաղադրիչներից, որոնք կարող եք գտնել ձեր խոհանոցում:
Բաղադրություն
- Սոդա
- Կոկոսի յուղ
Պատրաստման եղանակը
Հավասար չափաբաժնով խառնեք սոդան և կոկոսի յուղը, որպեսզի ստացվի խիտ զանգված: Ապա խառնուրդը 10-20 վայրկյանով տեղադրեք միկրոալիքային վառարանում, որպեսզի բաղադրիչները հալչեն և միախառնվեն: Այնուհետև 5-10 րոպե թողեք սառչի սառցարանում: Արդյունքում կստանաք խիտ, հատիկավոր զանգված, ինչն էլ այս դիմակը հրաշալի սկրաբ է դարձնում:
Օրական 3 անգամ օգտագործելով՝ կլավացնեք մաշկի վիճակը:
Նյութը հրապարակման պատրաստեց Լիլիթ Հարությունյանը