Գործատուների հանրապետական միության նախագահ Գագիկ Մակարյանը գտնում է՝ շատ հստակ չի ասված, թե դա ում հաշվին է լինելու։ 168.am-ի հետ զրույցում նա նշեց, որ հստակ չէ, թե «այլ սպառողների հաշվին» ասելով՝ ո՞ւմ նկատի ունի վարչապետը։
ՀՀԿ փոխնախագահ Արմեն Աշոտյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է. «Որպես Հայաստանի Հանրապետության քաղաքացի շատ ուզում եմ, որ Հայաստանի Անկախության 25-ամյակի ռազմական շքերթին միասին ներկա լինեն Հայաստանի բոլոր երեք Նախագահները»։
«Իմ եղբորորդին և Արթուր Թումանյանը այս պահին գտնվում են հիվանդանոցում, իսկ ոստիկանությունը մեր թաղամսում հսկողություն է իրականացնում, որ հանկարծ մեզ հետ բան չպատահի:
«Նման որոշում չի կայացվել, բացի այդ՝ օրենսդրորեն նման բան նախատեսված չէ»,-ասել է նա։
Թուրքիայի քրդաբնակ Հաքքարի նահանգի Աղաչդիբի գյուղի մոտակայքում թուրքական զինուժի կողմից Քրդստանի բանվորական կուսակցության (PKK) դեմ իրականացվող գործողություններում նոր զոհեր են գրանցվել:
Հայաստանում տեղակայված Ռուսաստանի Հարավային ռազմական օկրուգի (ՀՌՕ) ռազմական բազայի երկու պայմանագրային զինծառայողներ զոհվել են ճանապարհատրանսպորտային պատահարից:
«Մանչեսթեր Յունայթեդում» Հայաստանի ազգային հավաքականի ֆուտբոլիստ Հենրիխ Մխիթարյանի շուրջ տեղի ունեցող իրադարձություններին է անդրադարձել հայտնի ESPN-ը:
Հանրապետության տարածքում սեպտեմբերի 18-21-ին սպասվում է առանց տեղումների եղանակ, սեպտեմբերի 22-ին առավելապես հյուսիսային շրջաններում՝ երեկոյան ժամերին սպասվում է անձրև և ամպրոպ:
ՀՀ պաշտպանության նախարարի պաշտոնակատար Սեյրան Օհանյանը սեպտեմբերի 16-ին հանդիպում է ունեցել «Առաջնորդության դպրոցի» 2016-2017թթ. դասընթացի մասնակիցների հետ:
Սեպտեմբերի 17-ին, ժամը 11.34-ին ահազանգ է ստացվել, որ Դեբեդ գետը քաղաքացի է ընկել. դուրս բերելու համար անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:
Սեպտեմբերի 17-ին Սանկտ Պետերբուրգում տեղի է ունեցել ՀԱՊԿ խորհրդարանական վեհաժողովի դիտորդական պատվիրակության նիստը` ՀՀ ԱԺ փոխնախագահ, ՀԱՊԿ ԽՎ-ում ՀՀ ԱԺ պատվիրակության ղեկավար Էդուարդ Շարմազանովի նախագահությամբ: Կարեւորվել է ՌԴ Դաշնային ժողովի Պետդումայի ընտրությունների անցկացման ժողովրդավարական բնույթը:
«Թող օլիգարխները հարկերը վճարեն։ Մի օլիգարխն առնվազն մի քանի միլիարդ թաքցնելու է, չէ՞։ Մեզ մոտ շատ օլիգարխներ կան, որոնք ամեն օր կարող են ռազմական շքերթ անել, մի բան էլ՝ անապահով խավին օգնել։ Ռազմական շքերթը պետության կառավարման քաղաքական ազդակների իմաստով հզոր մեսիջ է։ Եթե անգամ դրա դեմ բաներ տեսնում եմ Ֆեյսբուքում, բաց եմ թողնում, որովհետև գիտեմ՝ անգրագետ մոտեցում է»։
Նախաքննական մարմինը հուլիսի 17-ին տեղեկացվել է, որ Ա.Թումանյանը և նրա կողմնակիցը տարբեր մարմնական վնասվածքներով տեղափոխվել են բժշկական կենտրոն։ Ըստ բժիշկների հայտարարության՝ Ա.Թումանյանն առայժմ ի վիճակի չէ ցուցմունք տալու, մյուս տուժածի հարցաքննությունը դեպքի վերաբերյալ շարունակվում է, ով ներկայացրել է այլ վարկած։
Ֆրանսիայի առաջնության 5-րդ տուրում վերջապես իրեն լավագույն կողմերով է ցուցադրել երկիր վերջին տարիների անփոփոխ չեմպիոն «Պարի Սեն Ժերմեն»-ը:
«Դա խոսում է այն մասին, որ Հայաստանն ամենաբարձր մակարդակով հայտարարում է, որ հետևում է գործընթացներին և Սիրիայի հակամարտությամբ պայմանավորված մեր քաղաքականության մեջ առաջնահերթ է հայկական համայնքի ճակատագիրը, տեղի հայերին աջակցություն հասցնելու ուղիների փնտրտուքը: Այս համատեքստում նախագահը հայկական կողմի ներգրավվածության, համագործակցության մասին խոսեց»:
Ոստիկանության Երևան քաղաքի վարչության ՊՊԾ գնդի 3-րդ գումարտակի, Էրեբունու բաժնի և համայնքային ոստիկանության բաժանմունքի ծառայողների ձեռնարկած օպերատիվ-հետախուզական միջոցառումների շնորհիվ՝ սեպտեմբերի 16-ին, ժամը 6-ին, իր տնից բերման է ենթարկվել 1988 թ. ծնված Սարգիս Ա.-ն:
Թուրքիայոի տարբեր շրջաններում մուսուլմանական «Քուրբան բայրամի» (զոհաբերության տոն) օրերին տեղի ունեցած ճանապարհային պատահարներից մահացել է 60 մարդ: Այս մասին հայտնում է թուրքական «Հյուրիեթ» պարբերականը:
Առավոտյան ՀՀ Նախագահը Ղրղզստանի Նախագահ Ալմազբեկ Աթամբաևի և ԱՊՀ մասնակից պետությունների ղեկավարների խորհրդի նիստին մասնակցած ՌԴ Նախագահ Վլադիմիր Պուտինի, Մոլդովայի վարչապետ Պավել Ֆիլիպի հետ այցելել է Արաշան համայնքում գտնվող Հայրենական մեծ պատերազմի մասնակիցների և զոհերի հիշատակին նվիրված հուշահամալիր՝ ծաղկեպսակ դրել և հարգանքի տուրք մատուցել:
Էջմիածնի քաղաքապետարանի լրատվության բաժնի պետ Վարդան Վարդանյանը մանրամասներ է հայտնում սեպտեմբերի 16-ի գիշերը Էջմիածնի քաղաքապետ Կարեն Գրիգորյանի ավտոմեքենայի վրա հրազենային հարձակման առնչությամբ: Նա անգամ անուններ է հրապարակում:
«Իշխող կուսակցությունները դեմ են, որովհետև այն ժամանակ իրենց գործունեության բուն իմաստն է սկսում կորչել։ Քանի որ իշխանության հետ շաղկապված է օլիգարխիան, իսկ կառավարության լուրջ աշխատանքն անպայման պետք է հանգեցնի ստվերի դեմ պայքարին, ինչի մասին նաև հայտարարվեց, և սա նշանակում է, որ ամբողջ չինովնիկա-օլիգարխիական դասն էլ է դեմ փոփոխություններին։ Նոր ընդդիմությունը ևս չի ցանկանա, որ այս կառավարությունը հաջողի, որովհետև իրենց հռետորաբանությունը կես տարի հետո լինելու է կիսով չափ ավելի թույլ։ Ծայրահեղ ընդդիմությունը ևս իրականության մեջ դեմ է փոփոխություններին, ինչքան էլ որոշ խմբեր ամպագոռգոռ հայտարարություններ անեն. առավել ևս իրենց համար պետք չէ, որ այսօր սկսի հաջողել Հայաստանը»։
Մեր երկրին հարավից մոտենում են տաք օդային հոսանքներ: Վաղվանից սկսած տեղումները հանրապետության ողջ տարածքում կդադարեն և սեպտեմբերի 18-20-ը բոլոր մարզերոմ սպասվում է պարզ երկինք և առանց տեղումների եղանակ:
Հանրապետության անկախության 25-ամյակի տոնակատարությունների շրջանակներում, սեպտեմբերի 21-ին կայանալիք ռազմական շքերթի և փորձերի անցկացման ընթացքում ժամանակավորապես դադարեցվելու է տրանսպորտային երթևեկությունը մայրաքաղաքի որոշ հատվածներում: Սեպտեմբերի 18-ին ժամը 05:00-16:00-ն Սարյան փողոցը՝ Թումանյան փողոցից մինչև Ամիրյան փողոց ընկած ճանապարհահատվածը, Ամիրյան փողոցը, Հանրապետության հրապարակը, ինչպես նաև Իտալիայի, Բեյրութի, Վ.Սարգսյան, Զաքիյան փողոցները, Աբովյան և Նալբանդյան փողոցները՝ Թումանյան փողոցից Հանրապետության հրապարակն ընկած […]
Իտալիայի առաջնության 4-րդ տուրի առաջին խաղում «Սամպդորիա»-ն սեփական դաշտում հանդիպել է «Միլան»-ի հետ: «Միլան»-ը կարողացել է հյուրընկալվելիս նվազագույն հաշվով առավելության հասնել դաշտի տերերի նկատմամբ:
Ինչպես տեղեկացրել էինք՝ ոստիկանության Էրեբունու բաժնի կողմից որպես անհետ կորած որոնվում էր Երևանի Տիգրան Մեծի պողոտայի 36 շենքի 70 բնակարանի բնակչուհի, 1993 թ. ծնված Ինեսա Սրապիոնյանը, ով սեպտեմբերի 13-ին, ժամը 15.30-ին, դուրս էր եկել տնից և չէր վերադարձել:
ՀՀ արտաքին գործերի նախարարի պաշտոնակատար Էդվարդ Նալբանդյանը սեպտեմբերի 18-ին կմեկնի Նյու Յորք՝ գլխավորելու Հայաստանի պատվիրակությունը ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեայի 71-րդ նստաշրջանին։ Էդվարդ Նալբանդյանը ելույթ կունենա Գլխավոր ասամբլեայի նիստին:
Դեմոկրատ նախագահի թեկնածու Հիլարի Քլինթոնը թոքերի բորբոքման պատճառով հարկադրաբար հանգստից հետո շարունակում է ընտրապայքարը: Հանրապետական նախագահի թեկնածու Դոնալդ Թրամփը Նյու Յորքում ելույթի ժամանակ կենտրոնացել է երկրի տնտեսական խնդիրների վրա: Այս մասին հաղորդում է «Ամերիկայի ձայնը»:
Անգլիայի առաջնությունում մեկնարկել է 5-րդ տուրը: Տուրի առաջին և կենտրոնական խաղում հանդիպել են Լոնդոնի «Չելսի»-ն և մերսիսայդյան «Լիվերպուլ»-ը:
Էջմիածնում հնչած կրակոցների դեպքի առնչությամբ կատարվում են անհետաձգելի քննչական գործողություններ: Այս մասին «Արմենպրես»-ին տեղեկացրեց ՀՀ քննչական կոմիտեի նախագահի խորհրդական Սոնա Տռուզյանը:
Սեպտեմբերի 16-ին, ժամը 3.10-ին, Բագրատաշենի սահմանային անցակետից ոստիկանության Նոյեմբերյանի բաժին բերման է ենթարկվել 1984 թ. ծնված Լևոն Մ.-ն:
ՊԲ առաջապահ զորամասերը լիակատար վերահսկողություն են պահպանում առաջնագծում և շարունակում վստահորեն իրականացնել մարտական ծառայություն: