
«Չելսի»-ն սեփական դաշտում պարտվել է «Լիվերպուլ»-ին

Անգլիայի առաջնությունում մեկնարկել է 5-րդ տուրը: Տուրի առաջին և կենտրոնական խաղում հանդիպել են Լոնդոնի «Չելսի»-ն և մերսիսայդյան «Լիվերպուլ»-ը:
Առաջին խաղակեսն ավելի հաջող է դասավորվել Յուրգեն Կլոպի ֆուտբոլիստների համար և «Լիվերպուլ»-ը ստացել է 2 գնդակի առավելություն: Խաղի 17-րդ րոպեին Դեյան Լովրենը, օգտվելով «Չելսի»-ի պաշտպանների սխալից, կարողացել է բացել խաղի հաշիվը: Հիանալի առաջին կես անցկացնող «Լիվերպուլ»-ը 36-րդ րոպեին Ջորդան Հենդերսոնի ջանքերով նորից կարողացել է գրավել Տիբո Կուրտուայի դարպասը`հաշիվը դարձնելով 0-2: «Չելսի»-ն երկրորդ կեսում միայն կրճատել է հաշվի տարբերությունը և հանդիպումն ավարտվել է 1-2 հաշվով: Ազնվականների կազմում գոլը իր ատիվում գրա նցել է Դիեգո Կոստան: