
Bentley-ն ցուցադրել է իր պատմության մեջ ամենաարագընթաց սեդանը

Bentley-ն ներկայացրել է Flying Spur սեդանի ամենահզոր վերափոխակը՝ W12S-ը: Այս ավտոմեքենան դարձել է մակնիշի առաջին չորսդռնանի ավտոմոբիլը. որը կարող է զարգացնել ժամում 320 կիլոմետրից ավելի առավելագույն արագություն: Այս մասին պատմել է ընկերության մամուլի ծառայության ներկայացուցիչը:
«Դա կատարելության հասցված շքեղ եւ հզոր սեդան է: Այն զուգորդում է վառ դինամիկ հատկությունները եւ W12 արդիականացված շարժիչի հզորությունը՝ թափքի եւ սալոնի ավելի տպավորիչ դիզայնով»,- մեկնաբանել է Bentley Motors-ի տնօրենների խորհրդի նախագահ եւ գործադիր տնօրեն Վոլֆգանգ Դյուրհայմերը:
Bentley Motors ընկերությունը մասնագիտացած է լյուքս ավտոմոբիլների ստեղծման բագավառում, հիմնվել է 1919 թվականին Մեծ Բրիտանիայում, 1998 թվականից մտնում է Volkswagen Group կոնցեռնի կազմի մեջ: