Բարեկազմության սերմեր. ինչպես նիհարել սերմերի օգնությամբ
Դիետոլոգները բացահայտել են, որ ֆենխելի, անիսոնի, քիմիոնի, կտավատի, քունջութի և մանանեխի սերմերը հանդիսանում են ոչ միայն բուրավետ համեմունքներ և ժողովրդական բժշկության դեղամիջոցներ, այլ նաև արդյունավետ «գործիքներ» նիհարելու համար:1
Ֆենխել
Բազմամյա բույս, որն արտաքնապես նման է սամիթին, իսկ համով և բույրով ավելի մոտ է անիսոնին, բայց մի փոքր ավելի քաղցր է: Այս համեմունքը հարստացնում է կերակուրն այնպիսի օգտակար միկրոէլեմենտներով, ինչպիսին են կալցիումը, կալիումը, մագնիումը, երկաթը, ցինկը և ալյն: Ֆենխելն օգտագործում են նաև նիհարելու համար, քանի որ այդ բույսն արագացնում է նյութափոխանակությունը, մարսողությունը և իջեցնում է ախորժակը:
Օգտագործման եղանակը. բավարար է ապուրի կամ աղցանի մեջ ավելացնել 1 ճ/գ ֆենխելի սերմեր:
Անիսոն
Անիսոն (լատ.՝ Pimpinella), քոշխոտ, կարար, հազարդարուն, նեխուրազգիների (հովանոցավորներ) ընտանիքի բուրավետ, բազմամյա, հազվադեպ՝ միամյա կամ երկամյա խոտաբույսերի ցեղ։
Ցողունը ճյուղավորվող է, մերկ կամ թավոտ, բարձրությունը՝ 15-120 սմ. Արմատամերձ և ցողունի ներքևի մասի տերևները կոթունավոր են, փետրաձև, ամբողջական կամ բլթակավոր, միջին մասինը՝ հաճախ խորը կտրտված։ Ծաղկաբույլը բարդ հովանոց է, ծաղիկները՝ մանր, սպիտակ, վարդագույն, կարմիր կամ դեղին։ Ծաղկում է հունիս-օգոստոսին։ Պտուղը երկարավուն ձվաձև է։
Անիսոնի սերմերի օգտագործումը բարելավում է աղեստամոքսային տրակտի աշխատանքը, ուժեղացնում է հակաբիոտիկների գործունեությունը, օրգանիզմից հեռացնում է տոքսինները: Այս ամենը՝ շնորհիվ նրա յուրահատուկ քիմիական բաղադրության. անիսոնի սերմերը պարունակում են 4-6 տոկոս եթերային յուղեր, մինչև 30 տոկոս ճարպային յուղեր և 20 տոկոս սպիտակուց: Բոլոր համեմունքներից նիհարելու համար անսիոնն ամենալավն է պայքարում ավելորդ կիլոգրամների առաջացման հիմնական պատճառի՝ ախորժակի դեմ:
Օգտագործման եղանակը. անիսոնի սերմերի թուրմը խմել ուտելուց առաջ՝ օրվա մեջ 3-4 անգամ, 2 ճաշի գդալ:
Թուրմի պատրաստման եղանակը. անիսոնի 2 թ/գ սերմի վրա լցնել 1 բաժակ եռացրած ջուր, թրմել 30 րոպե գոլորշու վրա, հետո սառեցնել 10 րոպե, քամել և ավելացնել 1 ճ/գ շաքարավազ:
Քիմիոն
Քիմիոն կամ քիմոն, (լատ.՝ Carum), չաման, ճապուռ, զիրե, նեխուրազգիների (հովանոցավորներ) ընտանիքի երկամյա կամ բազմամյա խոտաբույսերի ցեղ։
Ցողունը հարթ է, ճյուղավորվող, բարձրությունը՝ 5-80 սմ։ Տերևները հերթադիր են, երկարավուն, կրկնակի, եռակի փետրաբաժան։ Ներքևի տերևները կոթունավոր են, վերևինները՝ նստադիր։ Ծաղկաբույլը բարդ հովանոց է, ծաղիկները՝ մանր, սպիտակ կամ վարդագույն։ Ծաղկում է հուլիս-օգոստոսին։ Պտուղը երկարավուն է, ձվաձև՝ կազմված երկու պտղիկներից։
Այս համեմունքը հարուստ է կալցիումով, կալիումով, երկաթով, ֆոսֆորով, ինչն անհրաժեշտ է օրգանիզմի նորմալ կենսագործունեության ապահովման համար: Քիմիոնն օգնում է քաշ գցել, եթե այն առաջացել է վատ նյութափոխանակության պատճառով:
Օգտագործման եղանակը. քիմիոնը փոքր քանակներով ավելացնել կերակուրի մեջ, որոնց հիմնական բաղադրիչներն են պանիրը, ձուն, միսը և բանջարեղենը: Նիհարելու համար խորհուրդ է տրվում օգտագործել 1 թեյի գդալ սև քիմիոն ճաշից հետո:
Կտավատ
Կտավատի սերմերը պարունակում են օմեգա-3, օմեգա-6 և օմեգա-9, որոնց ճիշտ բալանսը նպաստում է արյան մեջ խոլեստերինի իջեցմանը: Դրա համար էլ կտավատի սերմերն օգտագործվում են աթերոսկլերոզի, ինսուլտի, ինֆարկտի և սրտանոթային համակարգի այլ հիվանդությունների կանխարգելման և բուժման համար: Բայց գլխավորն այն է, որ կտավատի սերմերը բուսական թաղանթի հարուստ աղբյուր են, ինչը նպաստում է ոչ միայն նիհարեցմանը, այլ նաև իմունային համակարգի ամրացմանը:
Օգտագործման եղանակը. ավելացնել սերմերը շիլաների և յոգուրտի մեջ (օրական 5 գրամից ոչ ավելի):
Քունջութ
Քունջութ (Sesame), սեզամ, քունջութազգիների ընտանիքի միամյա և բազմամյա խոտաբույսերի ցեղ։ Հայտնի է 35 տեսակ։
Միամյա բույս է, 1-2 մ բարձրությամբ, ճյուղավոր, կանգուն ցողունով, թավոտ, տերևները կոթունավոր են, մեկ բույսի սահմանում ըստ ձևի՝ խիստ տարբեր՝ նշտարաձև կամ կտրտված, ծաղիկները՝ խոշոր (4 սմ), վարդագույն, մանուշակագույն կամ սպիտակ։ Պտուղը տուփիկ է, 3-5 սմ երկարությամբ, հիմնականում՝ 4 բնանի։
Սերմերը տափակ են, ձվաձև։ Քունջութը լուսասեր, ջերմասեր, խոնավասեր բույս է։ Քունջութի սերմերը պարունակում են 50-65 տոկոս յուղ, մինչև 24 տոկոս սպիտակուցներ, քուսպը՝ համապատասխանաբար՝ 10 տոկոս և 40 տոկոս։
Քունջութի սերմերը պարունակում են ածխաջրեր, ամինաթթուներ և A, B ,E, C վիտամիններ, որոնք նպաստում են եղունգների և մազերի վիճակի բարելավմանը:
Քունջութը նաև լավ նիհարեցնող միջոց է:
Օգտագործման եղանակը. 1 ճ/գ քունջութի սերմերն աղալ սրճաղացով, ընդունել ուտելուց առաջ, օրը 3 անգամ՝ ջրի բավարար քանակությամբ:
Մանանեխ
Մանանեխի սերմերը և յուղը հին ժամանակներում օգտագործվել են մկանային ցավերի թուլացման համար: Մանանեխի սերմերը պարունակում են ճարպայուղ, սպիտակուց, ֆոսֆոր, կալիում, մագնիում, կալցիում, երկաթ, ցինկ և նատրիում: Մանանեխի սերմերն արագացնում են նյութափոխանակությունը 15 տոկոսով, ինչը նշանակում է՝ կալորիաների արագ այրում միանգամից ուտելուց հետո:
Օգտագործման եղանակը. մանանեխը չի կարելի հաճախ օգտագործել, այլ ժամանակ առ ժամանակ՝ քիչ քանակությամբ և միայն՝ որպես համեմունք, այլ ոչ թե՝ մաքուր տեսքով:
Պատրաստեց Անի Գաբուզյանը