Ակնեն կանխարգելելու մի քանի խորհուրդ
Բոլորն են ցանկանում մաքուր, առանց ակնեի մաշկ ունենալ: Սակայն քչերը գիտեն, թե ինչպես է պետք ճիշտ հոգ տանել օրգանիզմի և մաշկի մասին՝ ակնեից խուսափելու համար:
Գեղեցիկ տեսք ունենալը միայն գեղեցիկ և նորաձև հագուստը չէ, պետք է մեծ ուշադրություն դարձնել նաև մաշկին:
Ձեզ ենք ներկայացնում մի քանի խորհուրդներ, որոնք կօգնեն խուսափել ակնեի առաջացումից:
Երբեք մի հեռացրեք բշտիկները մատներով
Սա բշտիկներից ազատվելու ամենատարածված, բայցև ամենասխալ մեթոդն է: Բշտիկները պարունակում են բակտերիաներ: Երբ սեղմում եք բշտիկները, բակտերիաները ներթափանցում են ծակոտիներ: Այնպես որ, խորհուրդ է տրվում երբեք չկպչել բշտիկներին:
Մաշկի բորբոքումներ
Բշտիկները ձեռքով հեռացնելիս նաև բորբոքվում է մաշկը: Սա ավելի շատ կարմրություն և ցավ է պատճառում:
Ձեռքերը հեռու պահեք դեմքից
Այս դեպքում ձեռքերը ձեր ամենամեծ թշնամին են: Կարևոր չէ, թե որքան մաքուր են ձեռքերը, այնուամենայնիվ դրանք յուղեր և կեղտ ունեն իրենց վրա: Այնպես որ, եթե կպչում եք դեմքին, բակտերիաների տարածման վտանգը մեծանում է:
Շատ ջուր խմեք
Ամեն օր 9-12 բաժակ ջուր խմեք, սա կօգնի ազատվել բշտիկներից: Որքան շատ ջուր խմեք, այնքան լավ կաշխատի ամբողջ օրգանիզմը:
Քիչ կաթ խմեք
Քչերը գիտեն, որ կաթն ակնե առաջացնող առաջնային գործոնն է: Կաթը խթանում է տղամարդկանց հորմոնների՝ տեստոստերոնի և անդրոգենների արտազատումը, որոնք էլ բշտիկների առաջացման հիմնական պատճառներն են:
Կանոնավոր սնվեք
Կանոնավոր, կարգավորված սնվելով ՝ ոչ միայն կլավացնեք կառուցվածքը, այլև՝ կկանխարգելեք մաշկային բորոբքումները: Մեծ քանակությամբ թարմ մրգեր և բանջարեղեն կերեք:
Օմեգա-3 ճարպաթթուներով հարուստ սնունդ կերեք
Սննդարար ճարպերով հարուստ մթերքներ ուտելու դեպքում կվերացնեք բորբոքումներն ու կխթանեք առողջ բջիջների աճը:
Նյութը հրապարակման պատրաստեց Լիլիթ Հարությունյանը