Բաժիններ՝

Ինչպես է փոխվել հաճախորդների ավանդների մեծությունը՝ ըստ բանկերի

ՀՀ բանկերի կողմից հաճախորդներից ներգրավված ավանդները աճել են։ Այսպես, ըստ բանկերի հաշվետվությունների հիման վրա ստացված տվյալների՝  դիտարկված 20 առևտրային բանկերի՝ հաճախորդների նկատմամբ ունեցած պարտավորությունների ընդհանուր ծավալը 2016 թվականի երկրորդ եռամսյակի վերջի դրությամբկազմել է 1 տրիլիոն 919.04 մլրդ դրամ։

Առաջին եռամսյակի վերջի նկատմամբ առևտրային բանկերի ավանդային պորտֆելը 11.06 մլրդ դրամով կամ 0.57%-ով նվազել է։ Սակայն տարվա սկզբի համեմատ աճել է 33.07 մլրդ դրամով կամ 1.75%-ով։

Իսկ մեկ տարվա կտրվածքով՝ 2015 թվականի երկրորդ եռամսյակի համեմատ, աճն ավելի շոշափելի է. հաճախորդների նկատմամբ բանկերի ունեցած պարտավորություններն աճել են 264.76 մլրդ դրամով կամ 16%-ով։

Ըստ առանձին բանկերի՝ այս ցուցանիշով առաջին տեղում Ամերիաբանկն է։ Այս բանկի՝ հաճախորդներին ունեցած պարտավորությունների ընդհանուր ծավալը 2016-ի երկրորդ եռամսյակի վերջում կազմել է 293 մլրդ 23.2 մլն դրամ։ 2015 թվականի երկրորդ եռամսյակի համեմատ ցուցանիշն աճել է 81.8 մլրդ դրամով կամ 38.8%-ով։

Երկրորդ տեղում Արդշինբանկն է՝ 248.7 մլրդ դրամ ավանդային պորտֆելով։ Տարեկան կտրվածքով աճը կազմել է 74.5 մլրդ դրամ կամ 42.8%։

Եռյակը եզրափակում է Հայբիզնեսբանկը՝ 203.3 մլրդ դրամ (աճը՝ 55 մլրդ դրամ կամ 37.1%)։

Առաջին տասնյակում են ՎՏԲ-Հայաստան բանկը (171.1 մլրդ դրամ), HSBC Հայաստանը (139.1 մլրդ դրամ), ԱԿԲԱ-Կրեդիտ Ագրիկոլ բանկը (126.6 մլրդ դրամ), Յունիբանկը (112.2 մլրդ դրամ), Կոնվերս բանկը (104.3 մլրդ դրամ), Ինեկոբանկը (80.8 մլրդ դրամ) և Հայէկոնոմբանկը (60.7 մլրդ դրամ)։

Բերված աղյուսակում ներկայացված են այս 10 բանկերի՝ հաճախորդներին ունեցած պարտավորությունները՝ 2016 թվականի երկրորդ եռամսյակի վերջի դրությամբ, և փոփոխությունը՝ 2015 թվականի երկրորդ եռամսյակի վերջի դրությամբ։

deposits

 

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս