Ըստ Moody’s-ի՝ Ռուսաստանը շուտով դուրս կգա ճգնաժամից
2016 թվականի երկրորդ կիսամյակում Ռուսաստանի տնտեսությունը կսկսի դուրս գալ ռեցասիայից։ Ինչպես գրում է ՏԱՍՍ-ը, այս մասին նշվում է Moody’s վարկանիշային գործակալության 2016-2017թթ. գլոբալ մակրոտնտեսական կանխատեսումների մեջ։
Վերլուծաբանների կարծիքով, ներմուծման փոխարինման քաղաքականությունը դրական ազդեցություն է ունեցել մշակող արդյունաբերության վրա։ Դա իր հերթին նպաստել է հունիսին արդյունաբերական արտադրանքի 1.7% աճին (տարեկան կտրվածքով)։
Գործակալությունը բարելավել է ՌԴ տնտեսական աճի կանխատեսումը։ Ըստ Moody’s-ի, 2016 թվականը Ռուսաստանը կփակի 0.5% անկումով, իսկ 2017-ին կգրանցվի 2% աճ։ Նախկինում Moody’s-ը ՌԴ տնտեսության համար 1.5% անկում էր կանխատեսում։