Բաժիններ՝

Կիտրոնով կարկանդակ

Բաղադրություն.

1. Կիտրոն – 4 հատ
2. Շաքարավազ – 200 գ
3. Կարագ – 50 գ
4. Ձու – 4 հատ
5. Օսլա – 1 ճ/գ
6. Ալյուր – 250 գ
7. Կարագ կամ մարգարին – 120 գ
8. Շաքարավազ – 100 գ
9. Ձվի դեղնուց – 1 հատ
10. Աղ – 1 պտղունց

Պատրաստման եղանակը.

Այլուրը մաղել, խառնել մարգարինը, աղը, տրորել ձեռքով: Երբ ալյուրն ու մարգարինը խառնվեն, ավելացնել դեղնուցը, խառնել: Աստիճանաբար ավելացնել սառը ջուր՝ մոտ 1-2 գդալ: Պետք է ստացվի առաձիգ խմոր: Խմորը հունցել և 20 րոպեով դնել սառնարանի մեջ:

2 կիտրոնների կեղևը մանր քերիչով անցկացնել: Կիտրոնների հյութը քամել: Շաքարավազն ու հյութը խառնել որքան հնարավոր է: Օսլան մի քիչ ջրի մեջ բացել և ավելացնել կիտրոնի հյութի խառնուրդին: Լավ խառնել:

Խմորը բացել, դնել տապակի մեջ այնպես, որ եզրերը կպչեն տապակի կողքերին: Դանակով եզրերը հավասարեցնել: Պատառաքաղով ծակծկել խմորը: Վրան լցնել ձվի և կիտրոնի խառնուրդը, կարելի է մի քիչ կարագ լցնել, որ կարմիր կեղև ստացվի: Թխել 180 աստիճան ջեռոցի մեջ 35-40 րոպե:

Պատրաստեց Անի Գաբուզյանը

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս