ՌԴ-ն պետք է վերանայումներ մտցնի Հարավային Կովկասում իրականացվող իր առաջնահերթությունների հարցում. Տիգրան Աբրահամյան

ՌԴ-ն պետք է վերանայումներ մտցնի Հարավային Կովկասում իրականացվող իր առաջնահերթությունների հարցում, իսկ արցախցիների` սեփական օջախներ վերադառնալու հարցը օրակարգ վերադարձնելը, դրա դրսևորումներից մեկը պետք է լինի: Այս մասին իր ֆեյսբուքյան էջում գրում է «Պատիվ ունեմ» խմբակցության քարտուղար Տիգրան Աբրահամյանը:

«Հայաստանյան ներքաղաքական ակտիվ իրադարձությունների ֆոնին անտեսվեց ՌԴ խաղաղապահ զորքերի վերջին ստորաբաժանումների` Արցախից հեռանալու հանգամանքը:

Հանդիսավոր արարողությամբ, ՌԴ ցամաքային զորքերի հրամանատարի առաջին տեղակալ, շտաբի պետի տեղակալը մեդալներով պարգևատրեց նաև ադրբեջանցի զինծառայողներին:

Սա այն դեպքում, որ նույն ադրբեջանցիների նպատակային կրակով, 2023 թվականի ադրբեջանական սեպտեմբերյան հարձակման ժամանակ, 6 ռուս խաղաղապահ զոհվեց, որից մեկը` Արցախում ՌԴ խաղաղապահ զորախմբի հրամանատարի տեղակալը:

2020 թվականի նոյեմբերի 9-ի եռակողմ հայտարարությունը նաև այսպես խախտվեց, երբ երկկողմ պայմանավորվածությամբ, ՌԴ խաղաղապահները ժամանակից շուտ դուրս բերվեցին Արցախից:

Անկախ այն հանգամանքից, որ Հայաստանի իշխանությունն ամեն ինչ արեց Արցախն Ադրբեջանի կազմում ճանաչելու և Արցախի էջը փակելու համար ու ստեղծված իրավիճակի թիվ մեկ պատասխանատուն հենց Փաշինյանի կառավարությունն է, այնուամենայնիվ, ՌԴ-ի ներկայության պայմաններում Ադրբեջանի լայնամասշտաբ հարձակումն Արցախի վրա և արցախցիների բռնի տեղահանումը ցույց են տալիս, որ ռուսական կողմը ևս այստեղ մեծ խնդիր ունի:

ՌԴ-ն պետք է վերանայումներ մտցնի Հարավային Կովկասում իրականացվող իր առաջնահերթությունների հարցում, իսկ արցախցիների` սեփական օջախներ վերադառնալու հարցը օրակարգ վերադարձնելը, դրա դրսևորումներից մեկը պետք է լինի:

 

Դա և´ հեղինակության վերականգնման, և´ սխալների ուղղման հնարավորություն պետք է դառնա»:

Տեսանյութեր

Լրահոս

Պակիստանը Հնդկաստանի հետ բանակցությունների անցկացման դեպքում պատրաստ է քննարկել երեք հիմնական հարց, դրանց թվում՝ Քաշմիրը, սահմանային ահաբեկչությունը և Ինդոս գետի ջրերի համատեղ օգտագործումը Geo News հեռուստաալիքին տված հարցազրույցում հայտարարել է Պակիստանի պաշտպանության նախարար Խավաջա Ասիֆը։ «Հնդկաստանի հետ մեր հարաբերություններում երեք հիմնական խնդիր ունենք՝ Քաշմիր, ահաբեկչություն և ջուր։ Դրանք գոյություն ունեն վերջին 76 տարիների ընթացքում։ Պակիստանն ահաբեկչության ամենամեծ զոհն է, և այս խնդիրը պետք է լուծվի, ինչպես նաև Քաշմիրի խնդիրը, որի շուրջ Պակիստանն ու Հնդկաստանը երեք անգամ պատերազմել են միմյանց դեմ,-հայտարարել է նախարարը։ -Այս տարածքի հարցը պետք է ներառվի պակիստանա-հնդկական բանակցությունների օրակարգում»։ ԸստԱսիֆի՝ Հնդկաստանի հետ Ինդոս գետի ջրերի օգտագործման վերաբերյալ վեճը կարգավորվել է 1960 թվականին պայմանագրով, որի գործողությունը Նյու Դելիի միակողմանի որոշմամբ չի կարող կասեցվել։ «Հնդկաստանի հետ մայիսի 10-ին կնքված հրադադարի համաձայնագիրը մեզ համար դիվանագիտական ​​հաղթանակ էր, որը ձեռք բերվեց Պակիստանի կողմից այդ երկրի հետ հակամարտության մեջ զսպվածության և ռազմական հզորության ցուցադրման արդյունքում»,- հավելել է Պակիստանի պաշտպանական գերատեսչության ղեկավարը։