Բաժիններ՝

Կոկոսի յուղը՝ ցելյուլիտի դեմ

Ցելյուլիտն ամենատարածված մաշկային խնդիրներից մեկն է, որին առերեսվում են գրեթե բոլոր կանայք:

Անխոս, բոլոր նրանք, ովքեր տառապում են ճարպակալությունից, ավելի շատ են հակված ցելյուլիտի առաջացման, սակայն լինում են դեպքեր, երբ ցելյուլիտն ի հայտ է գալիս նույնիսկ նիհարիկների մոտ:

Ժամանակակից աշխարհում գոյություն ունեն հազարավոր միջոցներ, որոնք խոստանում են վերացնել ցելյուլիտը՝ առաջին իսկ օգտագործումից: Սակայն որոշ թանկարժեք միջոցներ անարդյունք են:

Բարեբախտաբար, կան մի շարք բնական բաղադրատոմսեր, որոնք կօգնեն ազատվել այս տհաճ երևույթից՝ տան պայմաններում:

Կարդացեք նաև

Ձեզ ենք ներկայացնում կոկոսի յուղով քսուք, որը կխոնավեցնի, կվերականգնի մաշկը և կմաքրի տհաճ ցելյուլիտը:

Բաղադրություն

  • 7 կաթիլ կիտրոնի մզվածք
  • 1 ճ/գ գրեյպֆրուտի հյութ
  • 6 ճ/գ կոկոսի յուղ

Բոլոր բաղադրիչները խառնեք, որպեսզի համասեռ զանգված ստանաք: Քսուքը քսելուց առաջ պրոբլեմատիկ հատվածները լվացեք, որպեսզի քսուքը ներթափանցի մաշկի մեջ: Ապա շրջանաձև շարժումներով մերսեք այդ հատվածը:

Քսուքն օգտագործեք շաբաթը 3-4 անգամ:

Նյութը հրապարակման պատրաստեց Լիլիթ Հարությունյանը

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Հուլիս 2016
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Հունիս   Օգոստոս »
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031