Գերչակի յուղի օգտակար հատկանիշները
Բնական դեղատոմսերը վերջին ժամանակներս մեծ ճանաչում են վայելում: Բնական դեղամիջոցների ազդեցությունն անհերքելի է, և հաճախ այս դեղատոմսերն առավել արդյունավետ են, քան ավանդական բժշկությունը:
Yourhealthypage կայքն առաջարկում է սոդայի և գերչակի յուղի համադրություն, որը լուծում է առողջական մի քանի խնդիրներ:
Գերչակի յուղը խորհուրդ է տրվում օգտագործել տարբեր առողջական խնդիրների դեպքում, նույնիսկ այն դեպքում, երբ ավանդական դեղամիջոցներն անկարող են օգնել: Այն դրական է ազդում արյան շրջանառության վրա, այդ իսկ պատճառով շատերը գերչակի թրջոցներ են օգտագործում:
Ինչպե՞ս գերչակի յուղից թրջոցներ պատրաստել
Գերչակի յուղով թրջոցները բավական հեշտ են պատրաստվում: Բացի սառը մզման գերչակի յուղից, ձեզ անհրաժեշտ է նաև մաքուր թանզիֆ (марля), բամբակե սրբիչ, տաք ջրով շիշ և սրբիչ:
Պրոցեդուրան սկսելուց առաջ մաշկը մաքրեք սոդայի միջոցով: Սոդայով մաքրումներն անհրաժեշտ են նաև թրջոցներից հետո:
Այսպիսով, թանզիֆը թրջեք գերչակի յուղի մեջ և տեղադրեք վնասված հատվածներին, պոլիէթիլենային տոպրակով փաթաթեք, ապա տաքացրեք տաք շշով: Շիշն ամրացնելու համար այն փաթաթեք սրբիչով: Առնվազն մեկ ժամ այդպես պահեք:
40 օր շարունակ կրկնեք պրոցեդուրան՝ ամեն անգամ նոր թրջոց օգտագործելով:
Ձեզ ենք ներկայացնում մի քանի առողջական խնդիրներ, որոնք կհաղթահարեք գերչակի յուղի թրջոցներով:
- Այն հանգստացնում է մաշկն այրվածքների դեպքում:
- Այս կոմպրեսը բուժում է վնասվածքները:
- Գերչակի յուղով մերսումները կարող են նվազեցնել մաշկային բծերի առաջացումը:
- Սոդայի և գերչակի յուղի խառնուրդը կարող է նվազեցնել դեմքի մաշկի մուգ պիգմենտների գույնը:
- Գերչակի յուղը կարող է բուժել ալերգիան, եթե օրական 5 կաթիլ օգտագործեք:
- Նվազեցրեք նիկոտինի և ալկոհոլի կախվածությունը՝ օրական մի քանի կաթիլ գերչակի յուղ խմելով:
- Գերչակի յուղը խթանում է մազերի աճը:
- Լավացրեք լսողությունը՝ մի քանի կաթիլ գերչակի յուղ կաթեցնելով ականջներին:
- Գերչակի յուղով կոմպրեսները կհանգստացնեն ողնաշարի ցավը:
- Մեկ ամիս շարունակ գորտնուկներին գերչակի յուղ քսեք:
- Սոդայով և գերչակի յուղով խառնուրդն արդյունավետ է քաղցկեղի բուժման համար:
- Գերչակի յուղով կոմպրեսները ստամոքսին՝ կօգնեն 2 շաբաթում նվազեցնել խռմփոցը:
Նյութը հրապարակման պատրաստեց Լիլիթ Հարությունյանը