Բաժիններ՝

Բուլղարահայ ռեժիսորի ֆիլմը ցուցադրվում է «Ոսկե ծիրան» կինոփառատոնի շրջանակում

«Ոսկե ծիրան» կինոփառատոնին հյուրընկալվել է ռեժիսոր Բորիս Կոլևն իր «Մահացու ցատկ» ֆիլմով: Լրագրողների հետ հանդիպմանը ֆիլմի ռեժիսորը նշեց, որ Երևանում գտնվելն իր համար շատ հուզիչ է, քանի որ ինքը մայրական կողմից հայ է:

«Իմ նախնիները արտագաղթել են Արևմտյան Հայաստանից: Ես առաջինն եմ իմ ընտանիքում, ով Հայաստան է եկել»,ասաց Կոլևը: Նրա «Մահացու թռիչք» ֆիլմը պատմում է բուլղարացի ծանրամարտիկի մասին, ով մրցության ընթացքում դոպինգ օգտագործելու պատճառով հայտնվում է մեծ սկանդալի կենտրոնում: Արդյունքում նա կորցնում է իր մեդալը և վերադառնալով Բուլղարիա` կորցնում անգամ ամենամոտիկ մարդկանց հարգանքը: Բեռլինի պատի փլուզումից հետո Բուլղարիայում հաստատվում է ժողովրդավարություն, և ֆիլմի գլխավոր հերոսը հայտնվում է փողոցում: Նա դառնում է հանցագործ, ինչի ավարտն էլ բանտախուցն է:

Բորիս Կոլրևը, մեկնաբանելով իր ֆիլմի գլխավոր ասելիքը, նշեց, որ ինքը փորձել է ստեղծել ոչ թե հետաքննական սցենար, այլ էքզիստենցիալ պատմություն:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Հուլիս 2016
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Հունիս   Օգոստոս »
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031