Բաժիններ՝

«Մանչեսթեր Յունայթեդի» լեգենդը հեռանում է ակումբից

Ռայան Գիգզը 29 տարի անց լքում է «Կարմիր սատանաներին»:

Գիգզը, ով մինչ այս աշխատում էր Լուի Վան Գալի հետ, հրաժարվել է մանկունյանցիների նոր գլխավոր մարզիչ Ժոզե Մոուրինիոյի առաջարկից՝ մտնել իր մարզչական շտաբ՝ կրճատված իրավասություններով: Ինչպես հաղորդում է Daily Mail-ը, Ռայանը կհեռանա «Մանչեսթեր Յունայթեդից», որին տվել է խաղային և մարզչական կարիերայի 29 տարիները:

Ավելի վաղ հայտարարվել էր, որ վալիացուն կառաջարկվի գլխավորել «Մանչեսթեր Յունայթեդի» երիտասարդական թիմը, բայց նա որոշել է զբաղվել ինքնուրույն մարզչական գործունեությամբ: Տվյալ պահին Գիգզի ներկայացուցիչները բանակցություններ են վարում ակումբի հետ՝ պայմանագրով մնացած 1 տարվա կոմպենսացիայի վերաբերյալ:

Ռայան Գիգզն անդադար մնացել է «Մանչեսթեր Յունայթեդի» համակարգում՝ սկսած 1988 թվականից:

Կարդացեք նաև

Մոուրինիոն գլխավորել է ակումբը մայիսի վերջին՝ փոխարինելով Լուի Վան Գալին:

Պատրաստեց Անի Գաբուզյանը

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Հունիս 2016
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Մայիս   Հուլիս »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
27282930