Բաժիններ՝

Նախնական գնահատականներով՝ Վերին Լարսում վերականգնման աշխատանքները կարող են տևել 2-3 շաբաթ

Հունիսի 23-ից հորդառատ անձրևների պատճառով հունից դուրս եկած և հոսքի ուղղությունը փոխած Թերեք գետը հեղեղել է ճանապարհի մի հատվածը, ցամաքային ճանապարհով բեռնափոխադրումների իրականացումն անհնար է դարձել, բեռնատարները երթևեկում են Բաթումի-Փոթի-Նովոռոսիյսկ նավահանգիստների ուղղությամբ՝ ատոմոբիլային լաստանավերի միջոցով:

Այս մասին այսօր կառավարության նիստից առաջ ասաց փոխվարչապետ Վաչե Գաբրիելյանը՝ նշելով, որ խնդիրը գտնվում է վարչապետի, կառավարության ուշադրության ներքո, արտակարգ իրավիճակների և տրանսպորի ու կապի նախարարություններ օպերատիվ կապի մեջ են Վրաստանի և Ռուսաստանի իրենց գործընկերների հետ:

«Վարչապետի նամակով՝ ՌԴ կառավարությունը հատկացրել է ինքնաթիռ՝ սահմանին կուտակված քաղաքացիների տեղափոխության համար»,- ասաց Վաչե Գաբրիելյանը՝ նշելով, որ կազմակերպվել է 96 ուղևորների տեղափոխում, ևս 120 ուղևորներ այսօր կտեղափոխվեն:

Նրա խոսքով՝ հունիսի 27-ին Վառնա-Բաթումի-Նովոռոսիյսկ լաստանավի միոցով 72 բեռնատար ավոմեքենա հասել է Նովոռոսիյսկ և այժմ բեռնաթափվում է: «Սպայկա» ընկերության կողմից վարձակալված Փոթի-Նովոռոսիյսկ ուղղությամբ առաջին լաստանավը 55 բեռնատարներով գտնվում է Նովոռոսիյսկում և սպասում է նավամատույցին մոտենալու թույլվությանը, իսկ հունիսի 30-ի դրությամբ ընկերությունը վարձակակել է երկրորդ լաստանավը:

Կարդացեք նաև

Ըստ Վաչե Գաբրիելյանի, առկա տեղեկատվություն համաձայն՝ բեռնատարների կուտակումը Վրաստանի տարածքում հասնում է 15-20 մեքենաների՝ չհաշված նրանք, որոնք դեռ Հայաստանի տարածքից դուրս չեն եկել կամ գտնվում են Հայաստան-Վրաստան սահմանամերձ գոտում: Նրա խոսքով՝ ռուսական կողմում կուտակումները կազմում են 40-50 մեքենա:

Նա նշեց, որ գյուղատնտեսության նախարարության տվյալներով՝ շուրջ 10 հազար տոննա ծիրան արտահանվել է, ևս 5 հազար տոննա դեռ արտահանվելու է: Վաչե Գաբրիելյանը տեղեկացրեց, որ բոլոր բեռնափոխադրողներին հորդորում են կուտակումներից խուսափելու նպատակով Հայաստանից դուրս գալուց առաջ լաստանավերի վրա տեղ ամրագրել:

«Համաձայն Վրաստանի տարածքային զարգացման և ենթակառուցվածքների, ճանապարհային վարչության և ոստիկանության տեղեկատվության՝ հունիսի 30-ի դրությամբ գետի հոսքը մոտ հիսուն տոկոսով տեղափոխված է դեպի իր նախկին հուն, որի մաքրման աշխատանքները դեռ շարունակվում են: Դրանից հետո կանցկացվի վնասների ուսումնասիրություն, որի ընթացքում արդեն պարզ կլինի ճանապարհի վերականգնման համար անրաժեշտ ժամանակը: Նախնական գնահատականներով՝ աշխատանքները կարող են տևել 2-3 շաբաթ»,- ասաց Վաչե Գաբրիելյանը:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս