
ՓՄՁ-ների գերկենտրոնացումը մայրաքաղաքում լուրջ խնդիր է

Փոքր ու միջին ձեռնարկատիրության սուբյեկտների գերակշիռ մասը կենտրոնացած է մայրաքաղաք Երևանում և հարակից մարզերում՝ Կոտայքում, Արմավիրում, Արարատում։ Այս մասին նշվում է ՓՄՁ հարկային դաշտի վերաբերյալ 2013-2015 համեմատական զեկույցում, որը պատրաստվել է Վերակառուցման և զարգացման եվրոպական բանկի (ՎԶԵԲ) գործարարության աջակցման գրասենյակի փորձագետների կողմից։
Երևանում գործող ՓՄՁ սուբյեկտների թիվը կազմում է 33895, որն ընդհանուր ՓՄՁ-ների 53.25%-ն է։ Զեկույցի հեղինակները հարկ են համարում նշել, որ Վայոց Ձորում ՓՄՁ-ների տեսակարար կշիռը 1.84% է, Արագածոտնում՝ 2.55%, Գեղարքունիքում՝ 3.73%, Տավուշում՝ 3.32%:
Ընդ ոում, ՓՄՁ-ների գերկենտրոնացման միտումը Երևանում պահպանվել է վերջին 3 տարիների ընթացքում։
Ըստ զեկույցի՝ ՓՄՁ-ների գերկենտրոնացումը մայրաքաղաքում լուրջ խնդիր է տարածքային զարգացման տեսանկյունից։ (ՎԶԵԲ) գործարարության աջակցման գրասենյակի փորձագետները առավել լուրջ խնդիր են համարում, երբ կան մարզեր, որտեղ ՓՄՁ-ների ընդամենը 1-2 տոկոսն են գործունեություն ծավալում։