Մաքրեք երիկամները

Ձմերուկի միջոցով երիկամների մաքրումը հայտնի է շատերին: Ձմերուկի դիետան ամենաարդյունավետ դիետաներից է, ինչը չափազանց կարևոր է: Բացի այդ, ձմերուկը մաքրում է ոչ միայն՝ երիկամները, այլև՝ աղիները: Չնայած՝ այս մեթոդն ունի նաև հակացուցումներ, դրանք վերաբերում են միայն մի շարք հիվանդություններ ունեցողներին, օրինակ՝ միզասեռական օրգանների ի ծնե հիվանդություններ, նեֆրոպաթոզ, նեֆրոլիթիազ, շաքարախտ, շագանակագեղձի ադենոմա, և այլն: Ի հավելումն՝ եթե որոշել եք այս դիետան պահել սև հացով, ապա պետք է հաշվի առնել, որ այն հակացուցված է բոլոր նրանց համար, ովքեր ստամոքսի և տասներկումատնյա աղիի խոցային հիվանդություններ ունեն: Այնպես որ, այս դիետային անցնելուց առաջ, նախ՝ խորհրդակցեք բժշկի հետ:

Մաքրման մեխանիզմը

Երիկամների մաքրման ամենահարմար եղանակը հենց ձմերուկի սեզոնն է: Երիկաների մաքրման համար ձեզ անհրաժեշտ է ոչ միայն՝ ձմերուկ, այլև՝ սև հաց: Սա այնքան էլ անվնաս պրոցեդուրա չէ, հատկապես սրտի հիվանդություններ ունեցողների համար: Եթե հաշվի առնենք, որ երիկամներն առավել ակտիվ գործում են ժամը 17-21-ն ընկած ժամանակահատվածում, ապա սա լավագույն ժամանակն է՝ երիկամների քարերը հանելու համար: Ձմերուկն անմիջապես կսկսի մաքրել երիկամները:

Պրոցեդուրայի սխեման

Կարդացեք նաև

Տաք ջրով վաննայի մեջ նստեք և սկսեք ձմերուկ ուտել: Արդյունքում՝ մեզի հետ կսկսեն դուրս գալ նաև ավազն ու քարերը: Տաքությունն օգնում է բացել միզուղիները և ցավազրկող ազդեցություն է ունենում քարերը դուրս գալու ժամանակ: Նման մաքրումը պետք է կրկնել 2-3 շաբաթ անց: Քանի որ առաջին մաքրման ժամանակ դուրս կգա միայն ավազը: Երկրորդ շաբաթում քարերն իջնում են միզուղիներ, իսկ որպեսզի քարերն այնտեղ չմնան, պարտադիր մաքրեք նաև 3-րդ շաբաթում:

Քանի որ ձմերուկն իր մեջ բջջանյութ է պարունակում, ապա այս դիետան դրական կազդի նաև աղիների վրա:

Նյութը հրապարակման պատրաստեց Լիլիթ Հարությունյանը

Ծանուցում. Սիրելի ընթերցող, մի մոռացիր, որ յուրաքանչյուր օրգանիզմ յուրովի կարող արձագանքել այս կամ այն դեղամիջոցին: Ինչը օգտակար է մեկին, կարող է հակացուցված լինել մյուսին: Այդ պատճառով մինչ դրանք գործածելը, ճիշտ կլինի խորհրդակցել բժշկի հետ:

 

Տեսանյութեր

Լրահոս