Բաժիններ՝

Վաչե Տերտերյանը բացատրում է՝ ինչո՞ւ է Թորոս գյուղն ընտրվել՝ որպես համայնքակենտրոն

«Ի՞նչ սկզբունքով է Թորոս գյուղն ընտրվել՝ որպես համայնքակենտրոն»,- այսօր Ազգային ժողովում կառավարության ներկայացրած «ՀՀ վարչատարածքային բաժանման մասին» և «Տեղական ինքնակառավարման մասին» օրենքներում փոփոխություններ կատարելու մասին օրենքների փաթեթն առաջին ընթերցմամբ ընդունելու հարցի քննարկման ժամանակ այս հարցը բարձրացրեց պատգամավոր Ռուբեն Հակոբյանը:

Նա ասաց, որ ինչքանով ինքն է տեղյակ, կա համայնքակենտրոն, մարզկենտրոն ընտրելու երկու սկզբունք՝ կա՛մ հագեցված ենթակառուցվածքներով, մեծ բնակչություն ունեցող, կա՛մ ընդհանրապես կառուցվածքներ չունեցող. «Ես նկատում եմ, որ միջին տարբերակն է ընտրված, որը ճիշտ տարբերակ չէ: Մի դեպքում՝ ունենք կենտրոն՝ Դիլիջան, մյուս դեպքում՝ Թորոս գյուղ, որն ունի երեք հարյուր բնակիչ: Հստակ սկզբունք դրված չէ, և դա բավականին քննարկման առիթ է դարձել: Ինձ խնդրում են բարձրացնել այն հարցը, թե ինչո՞ւ եք Թորոս գյուղն ընտրել՝ որպես համայնքակենտրոն: Տեղական էգոիզմն այս պահին բավական ավերներ է գործում»:

Տարածքային կառավարման և զարգացման նախարարի առաջին տեղակալ Վաչե Տերտերյանն ասաց, որ իրենք նախարարի հետ այցելել են Սարապատ ու բոլոր համայնքների ղեկավարների, ավագանիների հետ հանդիպել են. «Ունենք որոշակի արձանագրված դիրքորոշում, որ այն պահին մեր տարբերակին որևէ հակառակ կարծիք չի եղել: Ինչ խոսք, տարբեր սկզբունքներ կան: Ունենալ մի սկզբունք և բոլոր համայնքների համար որդեգրել՝ որպես չափորոշիչ, պետք է լինի, բայց ամեն կոնկրետ դեպքում մենք որոշակի վերաբերմունք ենք դրսևորել: Մեր համայնքները շատ տարբեր են իրարից, նույնիսկ մենք չենք կարող դասակարգել երեք կամ չորս տիպի: Թորոս գյուղի պարագայում մենք Սարապատում բոլոր համայնքների ղեկավարների հետ հանդիպել ենք, որևէ ընդգծված դեմ կարծիք չի եղել»:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս