«Երբ մեղսակիցն ընդունում է իր մեղքը, իսկ բուն հանցագործություն կատարողը ժխտում է, դա արդեն դառնում է առնվազն տարօրինակ». Շավարշ Քոչարյան

Գերմանիայի Բունդեստագի կողմից Հայոց ցեղասպանության ճանաչումը չափազանց կարևոր է: Այս մասին այսօր կառավարության նիստի ավարտից հետո լրագրողների հետ զրույցում ասաց ՀՀ արտաքին գործերի նախարարի տեղակալ Շավարշ Քոչարյանը:

«Կարևոր է այն հանգամանքով, որ Գերմանիան ինքն ընդունեց, որ հանդիսացել է մեղսակից՝ ըստ էության, այդ հանցագործության: Եվ այդ պարագայում, երբ մեղսակիցն ընդունում է իր մեղքը, իսկ բուն հանցագործություն կատարողը ժխտում է, դա արդեն դառնում է առնվազն տարօրինակ»,- ասաց նախարարի տեղակալը:

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Հունիս 2016
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Մայիս   Հուլիս »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
27282930