
Ջրհեղեղի հետևանքով մահացած կրտսեր սերժանտը մի քանի օրից զորացրվելու էր. yerkir.am

Yerkir.am-ի տեղեկություններով` այս գիշեր ծառայողական պարտականությունները կատարելու ժամանակ ԼՂՀ Ջաբրայիլի տարածքում բնական աղետի հետևանքով մահացած ժամկետային զինծառայող` կրտսեր սերժանտ Վարդան Կարապետի Ղրմաջյանը Զվարթնոցից էր: Նրա ընկերները մեզ հայտնեցին, որ Վարդանը մի քանի օրից պետք է զորացրվեր: Նա ընտանիքի միակ արու զավակն էր, ունի երկու քույր:
«Մանկավարժների ընտանիքում էր ծնվել. մայրը և տատիկը դպրոցում են աշխատում: Շատ լավ մարդ էր, կենսուրախ, բարի, կամեցող, համեստ»,- Yerkir.am-ի հետ զրույցում պատմել է Վարդանի համադասարանցին:
Ամբողջությամբ՝ սկզբնաղբյուր կայքում: