Բաժիններ՝

Microsoft-ը գուշակել է Եվրո-2016-ի հաղթողին

Microsoft ընկերության փորձագետների բաժինը տեղեկատվական տեխնոլոգիաների միջոցով գուշակել է ֆուտբոլի Եվրո-2016-ի հաղթողին:

Նրանց հաշվարկներով՝ Եվրոյի եզրափակիչ դուրս կգան Գերմանիան եւ Իսպանիան: Ըստ որում 66 տոկոս հավանականությամբ հաղթանակ կտանի գերմանական թիմը:

Կանխատեսման համար ստեղծվել է անհրաժեշտ տվյալների զանգվածի վերլուծության ալգորիթմ: Այն մշակում է թիմերի՝ ավելի վաղ անցկացրած խաղերի, խաղացողների արդյունավետության, ստացած վնասվածքների մասին վիճակագրական տեղեկատվությունը, ինչպես նաեւ Համացանցից առաջնությանն առնչվող տեղեկատվությունը. նորությունները, որոնողական հարցումները, սոցիալական ցանցերում տեղ գտած հաղորդումները:

Ֆուտբոլի 2016 թվականի Եվրոպայի առաջանությունը տեղի կունենա Ֆրանսիայում՝ հունիսի 10-ից մինչեւ հուլիսի 10-ը:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս