
«Ես քեզ կգտնեմ և կփշրեմ գլուխդ». Game of Thrones սերիալի Գրիգոր «Լեռ» Կլիգանը՝ Կրիշտիանու Ռոնալդուին

Game of Thrones սերիալի իսլանդացի դերասան Հաֆտոր Բերնասոնը, ով սերիալում հանդես է գալիս Գրիգոր Կլիգանի՝«Լեռի» դերում, սպառնացել է պորտուգալացի ֆուտբոլիստ Կրիշտիանու Ռոնալդուին: Բերնասոնը տեսանյութ է պատրաստել, որտեղ Ռոնալդուին սպառնում է դաժան հաշվեհարդար՝ Իսլանդիայի հավաքականին հաղթելու դեպքում:
«Եթե համարձակություն ունենաս գոլ խփել մեր թիմին, ես քեզ կգտնեմ և կփշրեմ գլուխդ, ինչպես դա արեցի «Կարմիր օձի» հետ»,- նշել է Բերնասոնը:
Պորտուգալիան Եվրո 2016-ի առաջին տուրում կխաղա Իսլանդիայի հետ հունիսի 14-ին:
https://www.youtube.com/watch?v=RWSyD3BKToE
Սիրարփի Աղաբաբյան