Նաիրա Զոհրաբյանը բարձրացրեց Արամ արքեպիսկոպոս Աթեշյանին կարգալույծ անելու հարցը

«Խնդիրը, որը պետք է բարձրաձայնեմ, աննախադեպ խայտառակություն է հայոց ողջ պատմության մեջ»,- այսօր Ազգային ժողովի նիստի ժամանակ հայտարարեց ԱԺ ԲՀԿ խմբակցության ղեկավար Նաիրա Զոհրաբյանը:

Նա անդրադարձավ Պոլսո Հայոց պատրիարքի ընդհանուր փոխանորդ Արամ արքեպիսկոպոս Աթեշյանի «խայտառակ, անբարո» նամակին՝ ուղղված Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիբ Էրդողանին, և նշեց, որ դա պետական, ազգային դավաճանություն է բարձաստիճան հոգևորականի կողմից, որի նախադեպը հայոց ողջ պատմության մեջ չի եղել:

«Երեկ երեկոյան ինձ դիմել են Թուրքիայի հայ համայնքի բազմաթիվ ներկայացուցիչներ: Այս խնդիրը պետք է բարձրացնենք ու ակնկալենք, ու Ամենայն Հայոց կաթողիկոսը եկեղեցական կարգերով, իրեն վերապահված լիազորություններով դնի Պոլսո Հայոց պատրիարքի ընդհանուր փոխանորդ Արամ արքեպիսկոպոս Աթեշյանին կարգալույծ անելու հարցը: Սա համայն հայության խնդիրը պետք է լինի, որովհետև նման խայտառակ նամակ չի եղել, սա բոլորի ամոթն է, սրանից պետք է շատ արագ հետևություններ անել»,- հայտարարեց Ն. Զոհրաբյանը:

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Հունիս 2016
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Մայիս   Հուլիս »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
27282930