
Ունայի Էմերին կգլխավորի «ՊՍԺ»-ն մինչև Եվրո-2016-ի մեկնարկը

Փարիզեցիները դադարեցրել են Դիեգո Սիմեոնեին հրավիրելու փորձերը:
Ինչպես տեղեկացնում է Goal.com-ը, «ՊՍԺ»-ի հետ բանակցություններում Էմերիի շահերը կներկայացնի հայտնի գործակալ Ժորժե Մենդեշը: Փարիզեցիները ցանկանում են հարթել Լորան Բլանի հեռացման և իսպանացու նշանակման հետ կապված բոլոր ձևականությունները մինչև ուրբաթ:
Լորան Բլանը շաբաթ օրը մասնակցել է բարեգործական խաղի, որը տեղի է ունեցել Նյու Յորքում: Խաղից հետո նա հրաժարվել է լուսանկարվելուց և հարցազրույց տալուց:
«ՊՍԺ»-ն նախորդ մրցաշրջանում հաղթեց առաջնությունը և Ֆրանսիայի գավաթը, բայց պարտվեց «Մանչեսթեր Սիթիին» Չեմպիոնների լիգայի քառորդ եզրափակչում:
Ունայի Էմերին «Սևիլիայի» հետ 3-րդ անգամ անընդմեջ հաղթեց Եվրոպայի լիգան և Պրիմերայում գրավեց 7-րդ տեղը:
Պատրաստեց Անի Գաբուզյանը