
Յուրգեն Կլոպը դիտել է Արգենտինայի հավաքականի խաղը Գոնսալո Իգուաինի գործակալի հետ

Մերսիսայդցիները կարող են պայթեցնել ամառային տրանսֆերային պատուհանը:
«Լիվերպուլը» մոտ է բանակցությունների ավարտին:
beIN Sports-ը հավանական գործարքի արժեքի մասին չի հաղորդում: Գոնսալոյի համար հրաժարագնի չափը կազմում է 94 մլն եվրո:
Բանակցություններին մասնակցում է Յուրգեն Կլոպը: Գերմանացին ԱՄՆ-ում դիտել է Ամերիկայի գավաթի շրջանակներում կայացած Արգենտինա-Չիլի խաղն Իգուաինի գործակալի հետ:
Ավելի վաղ Daily Mail-ը հաղորդել էր հարձակվողի՝ «Լիվերպուլ» տեղափոխվելու ցանկության մասին:
2015-16 Իտալիայի առաջնությունում Իգուաինն անցկացրել է 35 խաղ և դարձել է 36 գոլի հեղինակ:
28-ամյա արգենտինացին հանդես է եկել նաև «Ռիվեր Փլեյթի» և «Ռեալի» կազմերում:
Պատրաստեց Անի Գաբուզյանը