
Մարդու գլխի փոխպատվաստման առաջին վիրահատությունը տեղի կունենա Գերմանիայում

Իտալացի նյարդավիրաբույժ Սերջիո Կանավերոն, որը պատրաստվում է գլխի փոխպատվաստման աշխարհում առաջին վիրահատությանը, հայտարարել է, որ այն տեղի կունենա Գերմանիայում, տեղեկացնում է Daily Star-ը:
Բժիշկը չի նշել ստույգ օրը, սակայն ենթադրում է, որ բացառիկ փոխպատվաստումը տեղի կունենա «Ծննդյան տոների մոտերքը» (դատելով ըստ ամենայնի՝ նկատի է առնվում կաթոլիկական Սուրբ Ծնունդը, այսինքն՝ 2017 թվականի դեկտեմբերը):
«Երկինք» անվանումն ստացած ծրագրին մասնացելու ցանկություն է հայտնել ծրագրավորող Վալերի Սպիրիդոնովը Ռուսաստանից: Տղամարդը տառապում է Վերդինգ-Հոֆմանի հիվանդությամբ: Դրա պատճառով նա գամված է հաշմանդամի սայլակին եւ գործնականում լիովին զրկված է ինքնուրույն շարժվելու հնարավորությունից, հաղորդել է ՌԻԱ Նովոստին: