Բաժիններ՝

Մելսիկ Չիլինգարյանը տեղափոխվել է քրեակատարողական հիմնարկ. pastinfo.am

Պաշտոնեական դիրքը չարաշահելու մեջ մեղադրվող գեներալ-մայոր Մելսիկ Չիլինգարյանն այսօր տեղափոխվել է քրեակատարողական հիմնարկ: «Փաստինֆո»-ի այս տեղեկությունը հաստատեց նաև ՀՀ ԱՆ ՔԿՎ հանրային կապերի բաժնի պետ Գոռ Ղլեչյանը:

Մելսիկ Չիլինգարյանը տեղափոխվել է «Վարդաշեն» ՔԿՀ: Գեներալ-մայորն ունի առողջական խնդիրներ սրտի և տեսողության հետ կապված, սակայն անհրաժեշտություն առաջանալու դեպքում նրա բուժումը կիրականացվի ՔԿՀ-ի տարածքում:

Մ.Չիլինգարյանը որպես մեղադրյալ է ներգրավվել զինված ուժերի կարիքների համար գնումների գործընթացում բացահայտված չարաշումների քրեական գործով. նրան մեղադրանք է առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 375-րդ հոդվածի 2-րդ մասով՝ շուրջ 145 մլն դրամի չպահանջված ու ուռճացված գներով գնում կատարելու համար:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս