Բաժիններ՝

«Նեյմարը չունի Մեսսիի կամ Ռոնալդուի մակարդակը». Պելե

Լեգենդար հարձակվող Պելեն իր կարծիքն է հայտնել «Բարսելոնայի» հարձակվող Նեյմարի մասին՝ համեմատելով նրան Լիոնել Մեսսիի և Կրիշտիանու Ռոնալդուի հետ:

«Ես գիտեմ Նեյմարին այն ժամանակից, երբ նա դեռ փոքր էր: Շատ տարիներ նրա մարզիչներն ինձ ասում էին, որ նա շատ լավն է: Դա ճիշտ է, բայց Նեյմարը չունի Մեսսիի կամ Ռոնալդուի մակարդակը:

Տվյալ պահին աշխարհի լավագույն ֆուտբոլիստը Մեսսին է: Կրիշտիանուն մի քիչ այլ ոճ ունի, բայց ըստ իս, Մեսսին լավագույնն է»,- Պելեի խոսքերն է մեջբերում Marca պարբերականը:

Պատրաստեց Անի Գաբուզյանը

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս