
Սերենա Ուիլյամսը 27-րդ անգամ դուրս եկավ Սաղավարտի եզրափակիչ

Աշխարհի առաջին ռակետ Սերենա Ուիլյամսը՝ «Ռոլան Գարոսում» հաղթելով Կիկի Բերտենսին 7:6, 6:4 հաշվով, 4-րդ անգամ դուրս եկավ «Ռոլան Գարոսի» եզրափակիչ: Սերենայի համար սա 27-րդ եզրափակիչն է Մեծ Սաղավարտի մրցաշարերում (21 հաղթանակ):
Տիտղոսի համար Սերենա Ուիլյամսը կխաղա Գարբինիե Մուգուրուսայի հետ, ում նախորդ տարի հաղթել է «Ուիմբլդոնի» եզրափակչում: Անձնական հանդիպումներում ամերիկուհին հաղթում է 3:1 հաշվով, իսկ միակ պարտությունը կրել է «Ռոլան Գարոս»-2014-ում:
Պատրաստեց Անի Գաբուզյանը