
«ՊՍԺ»-ի խաղը դադարեցվեց Զլատան Իբրահիմովիչի պատվին սկսված օվացիաների պատճառով

Շվեդ հարձակվողի պաշտամունքի գագաթնակետը:
Շաբաթ «ՊՍԺ»-ից հեռացող Իբրան վերջին անգամ դուրս եկավ Լիգա 1-ի խաղին: Մեկնարկային սուլիչից առաջ նրան ողջունեցին թիմակիցները:
Իսկ արդեն 10-րդ րոպեին «Նանտի» հետ հանդիպումը դադարեցվեց, քանի որ «Պարկ Դե Պրենսի» տրիբունաները կազմակերպել էին բարձրաձայն օվացիաներ՝ ի պատիվ Ֆրանսիայի առաջնության վերջին 4 տարիների լավագույն ֆուտբոլիստի:
Իբրան հուսախաբ չարեց երկրպագուներին և 18-րդ րոպեին բացեց խաղի հաշիվը:
Հունիսի 30-ին շվեդի պայմանագրի ժամկետը փարիզեցիների հետ լրանում է և նա առաջին անգամ կարիերայում դառնում է ազատ գործակալ:
Պատրաստեց Անի Գաբուզյանը