Բաժիններ՝

«Չենք կարող թույլ տալ «Լեսթերին» չեմպիոն դառնալ «Օլդ Թրաֆֆորդում»». Լուի Վան Գալ

«Մանչեսթեր Յունայթեդի» գլխավոր մարզիչ Լուի Վան Գալը կիսվել է ԱՊԼ-ի 36-րդ տուրում «Լեսթերի» հետ կայանալիք խաղի սպասումներով:

«Պետք է հաղթենք «Լեսթերին», որովհետև դեռ պայքարում ենք բարձր տեղերի համար: Մենք չենք կարող թույլ տալ նրանց չեմպիոն դառնալ «Օլդ Թրաֆֆորդում»: Նրանք կվերցնեն տիտղոսը 1 շաբաթ անց, այնպես որ, մենք չենք փչացնում երեկույթը, այլ մի փոքր հետաձգում ենք:

Ես առաջինն եմ եղել, ով ասել է, որ նրանք կարող են չեմպիոն դառնալ, իսկ հիմա Գարի Լինեկերը ստիպված պետք է լինի անցկացնել եթերը ներքնազգեստով, երբ դա տեղի ունենա: Դա ինձ համար զարմանալի չէ, ես շատ անգամ եմ ասել, որ հավատում եմ թիմբիլդինգին, և Ռանիերին դա կատարեց «Լեսթերի» հետ:
Դա շատ լավ է ԱՊԼ-ի և ֆուտբոլի համար, որ միշտ նույն թիմերը չեն դառնում չեմպիոն: Հաղթել Ռանիերիի թիմերին միշտ էլ դժվար է եղել: Նա միշտ շատ լավ է կազմակերպում խաղը»,- ասել է Վան Գալը:

Պատրաստեց Անի Գաբուզյանը

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս