
«Այո, դա իմ տունն է, բայց ես ինձ չեմ տեսնում այնտեղ»

PFA-ի վարկածով տարվա լավագույն ֆուտբոլիստը չի պատրաստվում հեռանալ Անգլիայից:
«Ես այնքան էլ անհանգստացած չեմ «ՊՍԺ»-ում հանդես գալու հեռանկարով: Այո, դա իմ տունն է, բայց ես ինձ չեմ տեսնում այնտեղ: Չեմ պատրաստվում Ֆրանսիա վերադառնալ, այն ինձ չի անհանգստացնում: Ես սիրում եմ Անգլիան:
Մենք մարտիկների թիմ ենք: Եվ երբ ես ասում եմ՝ մարտիկ, նկատի ունեմ, որ կյանքում երբեք նման բան չեմ տեսել: Տղաներն ասես խելագարներ լինեն, ովքեր հաղթանակի քաղց ունեն»,- Մահրեզի խոսքերն է մեջբերում բրիտանական Eurosport-ը:
Ալժիրցին դարձել է Անգլիայի տարվա լավագույն ֆուտբոլիստը:
2015-16թթ. մրցաշրջանում անցկացրած 34 խաղերում ֆուտբոլիստը դարձել է 17 գոլի և 11 արդյունավետ փոխանցման հեղինակ:
Պատրաստեց Անի Գաբուզյանը