Ավտոբուսի պայթյունից վնասվածքներ ստացած երեխաներին տեղափոխեցին մասնագիտացված կլինիկաներ

«Արմենիա» հանրապետական բժշկական կենտրոնի վերակենդանացման բաժանմունքից քիչ առաջ տեղափոխեցին Հալաբյան փողոցում ավտոբուսում տեղի ունեցած պայթյունի հետևանքով վնասվածքներ ստացած երկու երեխաներին։ Հիվանդանոցում էր ՀՀ առողջապահության նախարար Արմեն Մուրադյանը, ով նշեց, որ երեխաների վիճակը կայունացել է.

«Երեխաներն իրենց բուժումը շարունակելու են համապատասխան մասնագիտացած կլինիկայում։ Երկու երեխաների վիճակն էլ այս պահին լավ կարող ենք ասել, որ հաջողվեց կայունացնել և հիմա շտապօգնության մեքենայով տեղափոխվեցին համապատասխան կլինիկաները»։

Երեխաներին վերակենդանացման բաժանմունքից դուրս բերելու ընթացքում վատացավ հարազատներից մեկի ինքնազգացողությունը։ Նշենք, որ երեխաները տեղափոխվել են Սուրբ Աստվածամայր բժշկական կենտրոն։

https://www.youtube.com/watch?v=hq_Vy8p_uWY&feature=youtu.be

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Ապրիլ 2016
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Մարտ   Մայիս »
 123
45678910
11121314151617
18192021222324
252627282930