Հալաբյան փողոցում պայթած ավտոբուսը պատկանում է մասնավոր ընկերության
Հալաբյան փողոցում պայթած 63 համարի ավտոբուսը պատկանում է մասնավոր ընկերության: Այս մասին 168.am-ին հայտնեցին Երևանի քաղաքապետարանից: Թիվ 63 երթուղին սպասարկող ավտոբուսը «Bogdan» մակնիշի է, աշխատում է դիզելային վառելիքով: Քաղաքապետարանից հայտնեցին, որ վթարի պատճառները կպարզվեն քննության արդյունքում:
Նշենք, որ նախնական տվյալներով` ավտոբուսում գտնվել է 8 մարդ` վարորդը և 7 ուղևորներ: 6 տուժածներից 3-ն անչափահասներ են՝ 14 և 15 տարեկան: Ուղևորներից 1-ը մահացել է, որի ինքնությունը դեռևս չի պարզվել: Ըստ ՀՀ քննչական կոմիտեի տարածած հաղարդագրության` վարորդը ողջ է:
Ներկայումս պարզվել է 6 տուժածների ինքնությունը՝ Եղիկյան Անուշ՝ 37 տարեկան, Մելքոնյան Հասմիկ՝ 54 տարեկան, Թերզյան Հարություն՝ 45 տարեկան, Խոջոյան Ռոլանդ՝ 14 տարեկան, Միքայելյան Անահիտ՝ 15 տարեկան, Էդգար Գասպարյան՝ 14 տարեկան: