Ցուցարարները ոստիկաններին հորդորեցին իրենց շարքերից հեռացնել «սադրիչ» տղամարդուն
«Ձեռքներդ հեռու Արցախից» նախաձեռնության ակցիայի անդամները քիչ առաջ երթով հասան ՀՀ Արտաքին գործերի նախարարության շենքի մոտ, որտեղ ոստիկանները պատ էին կազմել՝ թույլ չտալով երթի մասնակիցներին մոտենա ԱԳՆ շենքին: Ակցիայի մասնակիցների պնդմամբ՝ իրենց շարքերում «պրովոկատոր» կա, որը փորձում է միջադեպ հրահրել: Նրանք դիմեցին ոստիկաններին՝ հորդորելով իրենց շարքերից հեռացնել այդ տղամարդուն: Ոստիկանները հեռացրին ցուցարարների մատնանշած տղամարդուն, որից հետո ակցիան շարունակվում է: