«Ձեռքներդ հեռու Արցախից». բողոքի երթ դեպի ՀՀ ԱԳՆ և ՌԴ դեսպանատուն (ուղիղ). 1in.am
Մեկնարկել է «Ձեռքներդ հեռու Արցախից» բողոքի երթը, որի մասնակիցները պահանջում են՝
1. Հայաստանը եւ Արցախը Ադրբեջանին որեւէ թիզ հող չունեն հանձնելու, ընդհակառակը՝ վերջինիս սաստելու, սեփական ժողովրդի անվտանգությունը երաշխավորելու համար անվտանգության ավելի ընդարձակ գոտի ստեղծելու կենսական անհրաժեշտություն ունեն,
2. Արցախի խաղաղության եւ անվտանգության միակ ապահովող եղել է եւ պիտի մնա մեր՝ Արցախի զինվորը, իսկ միջազգային խաղաղապահներ պետք է տեղակայվեն Ադրբեջանում՝ բնիկ ժողովուրդներին՝ թալիշներին, լեզգիներին, ավարներին եւ այլոց պաշտպանելու համար,
3. Ապահովել Ադրբեջանից փախստական դարձած հայերի, այդ թվում՝ շահումյանցիների անվտանգ շուտափույթ, կամավոր ու անվտանգ վերադարձը Ադրբեջանի կողմից օկուպացված հայկական շրջաններ,
4. Ճանաչել միջազգային իրավունքին համահունչ Արցախի անկախությունը,
5. Դադարեցնել Ռուսաստանի կողմից Ադրբեջանի սպառազինումը նորագույն հարձակողական ու զանգվածային ոչնչացման զենքերով, որոնք օգտագործվել եւ օգտագործվելու են Հայաստանի ու Արցախի դեմ»: