
«Մենք պատրաստ ենք «Լեսթերին» ճնշելու համար». Հարի Քեյն

«Տոտենհեմի» հարձակվող Հարի Քեյնը կիսվել է ԱՊԼ-ի 34-րդ տուրում «Սթոք Սիթիի» նկատմամբ տարած հաղթանակի տպավորություններով (4:0):
«Գերազանց ելույթ էր: Բավականին ծանր է «Սթոքին» հաղթել իր դաշտում, բայց մենք ցույց տվեցինք մեր կարգը: Շարունակում ենք պայքարել չեմպիոնության համար:
Մենք խփեցինք գնդակ, բայց գործնականում կարող էինք դա անել 6-7 անգամ: Մեր լավագույն խաղերից մեկն էր այս մրցաշրջանում: «Լեսթերը» միավորներ կորցրեց, և ես անհամբերությամբ սպասում էի այսօրվա խաղին: «Տոտենհեմի» յուրաքանչյուր խաղացող այսօր լավ ֆուտբոլ ցուցադրեց: Մենք պատրաստ ենք «Լեսթերին» ճնշելու համար: Կարծում եմ՝ դա մեզ մոտ կստացվի»,- ասել է Քեյնը:
Պատրաստեց Անի Գաբուզյանը