Բաժիններ՝

«ՊՍԺ»-ն հետաքրքրվում է «Բորուսիայի» ֆուտբոլիստով

Դորտմունդի «Բորուսիայի» կիսապաշտպան Մարկո Ռոյսը տարբերակ է` Նեյմարի հետ բանակցությունների ձախողման դեպքում:

«ՊՍԺ»-ն դիտարկում է Դորտմունդի «Բորուսիայի» և Գերմանիայի հավաքականի հարձակողական ոճի կիսապաշտպան Մարկո Ռոյսով ուժեղանալու հնարավորությունը: L’Equipe տպագիր պարբերականը հաղորդում է, որ գերմանացին «Բարսելոնայի» հարձակվող Նեյմարի այլընտրանքն է, որմ տրանսֆերի հավանականությունը ծայրահեղ փոքր է:

Ռոյսի պայմանագրի ժամկետը «Բորուսիայի» հետ նախատեսված է մինչև 2019թ. և դրանում նշված չէ հրաժարագնի չափը:

Ըստ transfermarrkt.de-ի գնահատման, գերմանացու տրանսֆերային արժեքը 45 մլն եվրո է:

2015-16թթ. մրցաշրջանում Ռոյսն անցկացրելէ 37 հանդիպում, դարձել է 20 գոլի և 7 գոլային փոխանցման հեղինակ:

Պատրաստեց Անի Գաբուզյանը

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Ապրիլ 2016
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Մարտ   Մայիս »
 123
45678910
11121314151617
18192021222324
252627282930