Բաժիններ՝

««Բարսելոնան» դեռ կարող է 2 տիտղոս նվաճել». Պեպ Բարտոմեու

«Բարսելոնայի» նախագահ Պեպ Բարտոմեուն դիմել է երկրպագուներին ուղերձով` չվհատվել Չեմպիոնների լիգայից թռնելու կապակցությամբ:

«Մենք պետք է հանգստություն պահպանենք: Այդպիսին է ֆուտբոլը. դու կարող ես և հաղթել, և պարտվել: Բայց դու միշտ վերադառնալու շանս կունենաս:
Հաշվի առնելով տիրող հոռետեսությունը, ես խնդրում եմ երկրպագուներին՝ հանգստանալ: Ակումբի պատմության մեջ 6 անգամ մենք 1 մրցաշրջանում հաղթել ենք և առաջնությունը, և Իսպանիայի գավաթը:

Մենք շանս ունենք նորից կրկնել այդ հաջողությունը, դրա համար մենք խնդրում ենք երկրպագուներին գալ հաջորդ խաղին և աջակցել թիմին: Հաղթանակի 2 մրցաշարերում նույնպես գերազանց ձեռքբերումներ կլինեն»,- ասել է Բարտոմեուն:

Պատրաստեց Անի Գաբուզյանը

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս