«Չեմ ցանկանում խոսել «Բարսելոնայի» մասին. նրանց մոտ հիմա դժվար ժամանակաշրջան է». Զինեդին Զիդան
«Ռեալի» գլխավոր մարզիչ Զինեդին Զիդան իր մտքերն է հայտնել Իսպանիայի առաջնությունոմ թիմերի տեղերի մասին:
«Չեմպիոն դառնալու համար մեզ սկզբում դեռ պետք է 3-րդ հորիզոնականից տեղաշարժվել 2-րդ հորիզոնական: Ես հիմա ցանկանում եմ խոսել միայն «Խետաֆեի» դեմ խաղի մասին: Այս թիմը պայքարում է Պրիմերայում մնալու համար, և այն նոր մարզիչ ունի: Հեշտ չէ խաղալ թիմի հետ, որը գտնվում է աղյուսակի հատակում և վերջերս է փոխել մարզչին:
Մեզ պետք է, որպեսզի «Բարսելոնան» և «Ատլետիկոն» միավորներ կորցնեն: «Ռեալում» հիմա լավ շրջան է, մենք աշխատում ենք, թիմն ունի ամեն ինչ, որպեսզի հաջող խաղա: Բայց, ի վերջո, Չեմպիոն կդառնա միայն մեկը: Ես չեմ ցանկանում խոսել «Բարսելոնայի» մասին: Ինձ դուր չի գալիս ինչ-որ բան ասել, երբ մեկ այլ թիմի մոտ վատ շրջան է: Ինձ հետաքրքրում է միայն իմ թիմը»,- ասել է ֆրանսիացին:
Պատրաստեց Անի Գաբուզյանը