Բաժիններ՝

«Բաստիան Շվայնշտայգերն արդեն չի խաղա այս մրցաշրջանում, բայց հուսով եմ, կգնա Եվրո-2016». Լուի Վան Գալ

«Մանչեսթեր Յունայթեդի» գլխավոր մարզիչը հուսով է, որ գերմանացին կմասնակցի Եվրոպայի առաջնությանը:

«Կասկածում եմ, որ Շվայնշտայգերը կխաղա այս մրցաշրջանում: Կարծում եմ, հաջորդին նա պատրաստ կլինի: Հնարավոր է, նա նույնիսկ պատրաստ կլինի Եվրոպայի առաջնությանը. կանխագուշակել հնարավոր չէ: Այդպիսի տարբերակը շատ լավ կլինի մեզ համար, քանի որ այդ ժամանակ նա հաստատ շարքում կլինի հաջորդ մրցաշրջանում»,- Վան Գալի խոսքերն է մեջբերում Goal.com-ը:

Մրցաշրջանի ավարտից 4 տուր առաջ «Մանչեսթեր Յունայթեդը» զբաղեցնում է ԱՊԼ-ի մրցաշարային աղյուսակի 5-րդ հորիզոնականը:
Շվայնշտայգերը ծնկի վնասվածք է ստացել մարտի վերջին:

Եվրո-2016-ը մեկնարկում է հունիսի 10-ին: Խմբային փուլում գերմանացիների մրցակիցները կլինեն Ուկրաինան, Լեհաստանը և Հյուսիսային Իռլանդիան:

Պատրաստեց Անի Գաբուզյանը

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս