Բաժիններ՝

ՀՀ ՊՆ կենտրոնական կլինիկական զինվորական հոսպիտալում 12 վիրավոր զինվոր կա. նրանցից մեկի վիճակը ծայրահեղ ծանր է

Այս պահին ՀՀ ՊՆ կենտրոնական կլինիկական զինվորական հոսպիտալում կա 12 վիրավոր զինծառայող, որոնցից 10-ը վիրահատվել են։ 2 զինծառայող հոսպիտալ են տեղափոխվել երեկ երեկոյան։ Վիրավոր զինծառայող Հայկ Թորոսյանը գտնվում է վերակենդանացման բաժանմունքու. նրա վիճակը ծայրահեղ ծանր է: Այս մասին քիչ առաջ լրագրողների հետ զրույցում ասաց հոսպիտալի պետ Արամ Ասատուրյանը՝ նշելով, որ Հայկ Թորոսյանը ստացել է գլխի հրազենային բեկորային վիրավորում:

Երեկ երեկոյան հոսպիտալ տեղափոխված երկու վիրավորները գտնվում են վնասվածքաբանական բաժամունքում են, նրանց վիճակը միջին ծանրության է. նրանց մոտ առկա է վերջույթների բեկորային վնասվածք։ Այս պահի դրությամբ, հոսպիտալի պետի խոսքով՝ վերականեդանացման բաժամունքում շարունակում են մնալ երեք վիրավորներ։

Ինչպես արդեն տեղեկացրել ենք՝ այսօր հոսպիտալ էր այցելել նաև ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը: Արամ Ասատուրյանի խոսքով՝ Ս. Սարգսյանը հանդիպել է բոլոր վիրավորներին: Նրանք նախագահին ասել են, որ ապաքիվելուց հետո պարտադիր պետք է վերադառնան շարք ու ավարտեն այն կիսատ գործը որ սկսել են։

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս