Բաժիններ՝

«Կրիշտիանու Ռոնալդուն կանի ամեն ինչ, որպեսզի նվաճի ևս մեկ «Ոսկե գնդակ»». Կարլո Անչելոտի

Մադրիդյան ակումբի նախկին մարզիչը պորտուգալացու գլխավոր մրցակից է համարում Լիոնել Մեսսիին:

«Ռոնալդուն ցանկանում է նվաճել ևս մեկ «Ոսկե գնդակ»: Դա շատ հզոր մոտիվացիա է նրա համար: Նա կանի ամեն ինչ, որպեսզի դա կատարվի: Կարծում եմ, նույնը վերաբերում է նաև Մեսսիին: Դժվար է գուշակել, թե ով կվերցնի հաջորդ «Ոսկե գնդակը»:
Հնարավոր է՝ այն ընդհանրապես բաժին հասնի Նեյմարին. նա ֆանտաստիկ տեխնիկա ունի: Իսկ հնարավոր է, որ «Ոսկե գնդակը» կստանան Համես Ռոդրիգեսը կամ Լուիս Սուարեսը:

Բայց Ռոնալդուն հաստատ ամեն ինչ կանի, որ մեկ անգամ էլ ստանա «Ոսկե գնդակը», իսկ Մեսսին նրա գլխավոր մրցակիցն է»,- ասել է Անչելոտին Goal.com-ին:
Ռոնալդուն ստացել է «Ոսկե գնդակը» 3 անգամ (2008, 2013, 2014): Ամբողջ պատմության մեջ բոլորից հաճախ այդ պարգևը նվաճել է միայն Մեսսին (2009, 2010, 2011, 2012, 2015):

Պատրաստեց Անի Գաբուզյանը

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս