Բաժիններ՝

Սերժ Թանկյանը՝ ԼՂ շփման գծում տեղի ունեցող դեպքերի մասին

Աշխարհահռչակ ռոք երաժիշտ, հայազգի Սերժ Թանկյանն անդրադարձել է ղարաբաղա-ադրբեջանական հակամարտ ուժերի շփման գծում ծավալված մարտական գործողություններին, որոնք սանձազերծել է Ադրբեջանը: Ֆեյսբուքյան իր էջում նա գրել է. «Կարծես Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորման ջանքերի վերաբերյալ երեք զարգացում կար այս շաբաթվա ընթացքում, որոնք հնարավոր է բացատրում են Լեռնային Ղարաբաղի և Ադրբեջանի շփման գծում մարտական գործողությունների ծավալումը»:

Սերժ Թանկյանն իր մեկնաբանությանը կցել է հոդվածների հղումներ և այդպիսով բացատրել իրավիճակը: «ԱՄՆ Հավայիի նահանգը ճանաչել է Լեռնային Ղարաբաղի Հանրապետության անկախությունը» վերտառությամբ հոդվածը կցելով` Սերժ Թանկյանը գրել է. «Սա հնարավոր է` Ադրբեջանին ստիպել է հավատալ, որ ժամանակը նրանց դեմ է և վերջնարդյունքը Լեռնային Ղարաբաղի Հանրապետության ճանաչումն է»: Իսկ «Քերիին չհաջողվեց Բաքվին պատասխանատվության կանչել Ղարաբաղում հարձակումների համար» հոդվածը կցելով` նա կարծիք է հայտնել. «ԱՄՆ պետքարտուղար Ջոն Քերրի և ԱՄՆ փո խնախագահ Ջո Բայդենի հանդիպումներն Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի հետ (կոռումպացված դեսպոտ, ով իր հորից ժառանգել է նավթային հարուստ ռեժիմ) շփման գծում բռնության գործածելուց ժամեր առաջ, հնարավոր է Ալիևին զգացնել են տվել, թե ԱՄՆ-ն աչք կփակի Ղարաբաղը բացահայտ ագրեսիայով վերցնելու Ադրբեջանի քայլին»:

Վերջում Սերժ Թանկյանը հավելել է, որ չնայած երկու կողմերն էլ մեկը մյուսին մեղադրում են ագրեսիայի մեջ, իր համար բացահայտ է, որ ադրբեջանցիներն օգտագործել են անկնակալի բերելու պահը, նախահարձակ են եղել և պնդում են, թե հող են վերցրել:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս