Արցախ են մեկնում նաև «Ժիրայր-Մուրադ» մասնաճյուղի ազատամարտիկները
Սոցիալ Դեմոկրատ Հնչակյան կուսակցության ազատամարտիկների հանձնախումբը հայտարարում է, որ այս պահին Արցախ են մեկնում Արտաշատի ՍԴՀԿ «Ժիրայր-Մուրադ» մասնաճյուղի ազատամարտիկները՝ հրամանատար Խաչիկ Սարգսյանի գլխավորությամբ: Երկրապահ Կամավորական Միության տարբեր մասնաճյուղերի հետ Արցախ են մեկնել ազատամարտի մասնակից Մեծն Մուրադ ջոկատի մարտիկները՝ հրամանատար Ռազմիկ Մատարյանի գլխավորությամբ: Հնչակյան կուսակցությունը իր ունեցած բոլոր հնարավորություններով Արցախցու և Արցախի կողքին է: Մեր Հայրենիքի ոչ մի թիզ հող թշնամուն չի հաջողվելու գրավել:
ՍԴՀԿ Ազատամարտիկների հանձնախումբ